Մրտավարդենու արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Լոռու մարզում։ Կազմավորվել է 1959 թ. հունվարի 29-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 20 որոշմամբ, ունի 1000 հա տարածք։[1]՝ Փամբակի լեռնաշղթայի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին՝ Աղստև գետի աջափնյակում Մարգահովիտ գյուղից հարավ։ Մրտավարդենին կարելի է տեսնել վերջինից դեպի Փամբակի լեռնաշղթայի Ամպասար (3053 մ) ընկած տարածքում, համանուն լեռնանցքն ու Մեղրաձոր գյուղը տանող գրունտային ճանապարհի հարևանությամբ։ Մրտավարդը Հայաստանի ֆլորայի հազվագյուտ և գեղեցկագուն տեսակներից է։ Նրա մշտադալար, 20-25 սմ բարձրության թփերն ունեն գեղազարդ տեսք՝ կոշտ կաշեկերպ փայլուն տերևների և ողկույզանման ծաղկաբույլերում փունջ-փունջ աճած, սպիտակ կամ կրեմագույն ծաղիկների շնորհիվ։ Մրտավարդենու տարածքի կրճատման հիմնական պատճառն է էկոլոգիական պայմանների, հատկապես կլիմայի փոփոխությունն է՝ մասնավորապես խոնավության նվազումը։ Աճում է ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրություններում։ Ստեղծվել է կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերի պահպանության նպատակով։ Ռելիկտային մրտավարդ արգելավայրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ։ Կառավարող կազմակերպությունը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ։

Picto infobox plant.png
Մրտավարդենու արգելավայր
Տեսակարգելավայր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԼոռու մարզ
Հիմնվել է1959
Մակերես1 կմ²
ԲԾՄ1900 մետր և 2200 մետր

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 88 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։