Սխտորագորտեր, (Pelobatidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Հայտնի է 8 ցեղի 90, Հայաստանում՝ 1 ցեղի 1 տեսակ՝ սիրիական սխտորագորտը։

Սխտորագորտ

Կառուցվածք խմբագրել

Արտաքինից նման են դոդոշի և գորտի։ Մաշկը հարթ է կամ թերիակի բշտավոր։ Աչքի բիբն ուղղահայաց է։ Գորտնկիթները դասավորված են երշիկանման։ Կրծոսկրը ոսկրային է, ականջի թմբկաթաղանթը բացակայում է։ Հետին վերջույթի մատների լողաթաղանթները լավ են զարգացած։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։