Կովկասյան լեռնային գորշ մեղուներ
Կովկասյան լեռնային գորշ մեղուներ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Apis mellifera caucasica
Gorbachev, 1916
|
Կովկասյան լեռնային գորշ մեղուներ (լատին․՝ Apis mellifera caucasica), մեղրատու մեղուների ցեղերի խումբ։ Տարածված են Կովկասում և Հարավային Կովկասում։ Ունեն գորշ գույն, երկար կնճիթ՝ 7—7, 1 մմ։ Ունի զարգացած հոտառություն, խաղաղասեր է, կուտակում է մեծ քանակությամբ ակնամոմ։ Աշխատավոր մեղվի կենդանի զանգվածը 90 մգ է, մայր մեղվինը՝ 180-200 մգ։ 1 փեթակի միջին բերքը 29 կգ է։ Ցրտադիմացկուն և խաղաղասեր են, բույնը լավ են պաշտպանում թշնամիներից ու վնասատուներից։ Բնական ձագատվության (պարսատվության) ժամանակ գործում են ավելի քիչ մայրաբջիջներ։
Հայաստանում (լեռնաանտառային գոտում) տարածված է այս ցեղի տարատեսակ հայկական գորշ մեղուն։ Կովկասյան գորշ մեղուի մաքրացեղությունը պահպանելու համար արգելված է մեղվի այլ ցեղերի ներմուծումը Հարավային Կովկաս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 634)։ ![]() |