Կոս[1] (հուն․՝ Κως[2]), քաղաք և նավահանգիստ Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 15 մ բարձրության վրա[3], Կոս կղզու հյուսիսարևելյան մասում, «Իպոկրատիս» միջազգային օդանավակայանից 21 կմ հյուսիս-արևելք։ Կոս համայնքի վարչական կենտրոնը մտնում է Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիայի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 19432 մարդ[2]։ Մակերեսը 67,2 կմ² է[3]։

Կոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էKos Municipality? և Commune of Kos?
ԲԾՄ10 մետր
Բնակչություն21 430 մարդ (2021)
Տարածք67,2 կմ²
Փոստային ինդեքսներ853 xx
kos.gr

Կոսում է գտնվում Կոստանդնուպոլսի պատրիարքի՝ Կոսկյան և Նիսյովսկյան թեմերը[4]։ Մայր տաճարն է Սուրբ Աստվածածնա ավետման եկեղեցին։

Պատմություն խմբագրել

Հնամյա Կոսը մտել է այսպես կոչված դորիական Գեկսապոլի մեջ (Փոքր Ասիայի վեց դորիական միությունների՝ Հալիկառնաս, Լինդոս, Իալիս, Կամիր, Կոս և Կնիդ)[5]։

Քաղաքը ավերվել է 1933 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած 6,6 բալ մագլիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, որի պատճառով զոհվել է 178 մարդ[6]։

Կոսի համայնքը ստեղծվել է 1948 թվականին[7]։

Կոսի տեսարժան վայրերն են հանդիսանում հին քաղաքի ավերակները, ագորան[8], հռոմեական օդեոնը[9], հռոմեական տունը[10], Հիպոկրատի սոսին, 4 կմ հարավ-արևմուտքում տեղակայված Ասկլեպիոնը և գոսպիտալերների՝ միջնադարյան, այսպես կոչված, Ներանդզիայի ամրոցը[11]։

Քաղաքում է գտնվում Կոսի հնագիտական թանգարանը, որի շենքը կառուցվել է 1936 թվականին[12]։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 14799[13]
2001 17894[13]
2011 19432[2]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  3. 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 416. — ISSN 1106-5761.
  4. Додеканесские митрополии // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2007. — Т. XV. — С. 551. — 752 с. — 39 000 экз. — ISBN 978-5-89572-026-4.
  5. Геродот. История. I 144
  6. «Το τσουνάμι της Αμοργού στο λιμάνι της Κω το 1956. Οι μεγάλοι σεισμοί στο νησί» (հունարեն). www.news247.gr. 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Κω (Δωδεκανήσου)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. Δ. Mποσνάκης, E. Σκέρλου (2012). «Αγορά - Λιμένας Κω» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. Δ. Mποσνάκης, E. Σκέρλου (2012). «Ρωμαϊκό ωδείο Κω» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Δ. Mποσνάκης, E. Σκέρλου (2012). «Ρωμαϊκή οικία Κω» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. «Κάστρο Νερατζιάς» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. «Αρχαιολογικό Μουσείο Κω» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. 13,0 13,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոս (քաղաք)» հոդվածին։