Կոստինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Е. Я. Костина), շինություն, որը գտնվում է Դոնի Ռոստովում, Սուվորովի, 29/37 , Չեխովի պողոտա հասցեում։ XIX դարի վերջում - XX դարի սկզբում այս տունը պատկանել է վաճառական Եֆիմ Յակովլևիչ Կոստինին[1]։ Տունը մոնումենտալ արվեստի, պատմության և ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձանների օբյեկտ է[2]։

Կոստինի եկամտաբեր տուն
Տեսակբազմաընտանիք բնակելի թաղամաս
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տունը կառուցվել է XIX դարի վերջում[3]։ Մինչև 1917 թվականը գտնվել է Մալայա Սադովայա 37/35, Մալի նրբանցք հասցեով։ Բացի եկամտաբեր տնից, վաճառականի սեփականությունն էր նաև ձիթագործարանը։ Տան սեփականատերը ինքն էր, իսկ այն տարածքը, որտեղ գտնվում էր ձեռնարկությունը, պատկանում էր իրեն և կնոջը՝ Դոմնա Իվանովնային։ Ամուսիններն ունեին երեք որդի. Վասիլի Կոստինը քաղցրաբլիթներ վաճառող խանութի տերն էր, Ստեպանը ղեկավարել է ձիթագործարանը, իսկ Ֆիլիպը եղել է քաղաքի ոստիկանական առաջին բաժնի գրասենյակի ծառայող[1]։ Վաճառական Եֆիմ Յակովլևիչ Կոստինի եկամտաբեր տունը, համաձայն Ռոստովի մարզի վարչակազմի 09.10.1998 թվականի թիվ 411 որոշման թիվ 1 լրացման, դարձել է պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձան և պահպանվում է օրենքով[4]։

Պատկերասրահ խմբագրել

Նկարագրություն խմբագրել

Տունը քառահարկ է։ Պահպանվել է մինչև մեր օրերը։ XXI դարում կատարվել են վերականգնման աշխատանքներ, որոնց ժամանակ բարելավվել և փոփոխվել է շենքի գլխավոր ճակատի տեսքը։ Դրա համար օգտագործվել են աղյուս և այլ նյութեր[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Дом суеверного купца». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. Монументальное искусство и памятники истории и архитектуры на региональном уровне
  3. Памятники истории, архитектуры, монументального искусства//Гид по Ростову-на-Дону
  4. Постановление № 411// Глава Администрации Ростовской области