Կոսովո (գունդ)
«Կոսովո» գունդ (ալբ․՝ Regimenti Kosova, գերմ.՝ Kosovo-Regiment, սերբ.՝ Косовски пук), ալբանական հետևակային ստորաբաժանում, որը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին Առանցքի ուժերի կողմից և կազմված է եղել Կոսովոյի ալբանացի ազգայնականներից։ Կազմավորվել է 1943 թվականին՝ Իտալիայի կապիտուլյացայից հետո[1]։
Կոսովո | |
---|---|
Ալբանիայի դրոշը գերմանական տիրապետության տակ, ծառայել է որպես գնդի դրոշ | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Ստեղծվեց | 1943 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կազմավորում
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմում 1943 թվականին Իտալիայի կապիտուլյացիայից հետո «Բալլի Կոմբետար» կազմակերպության հայտնի գործիչ Ջաֆեր Դևան ստեղծել է Ալբանիայի խամաճիկային գերմանամետ կառավարության և ձևավորել Պրիզրենի երկրորդ լիգան, որի կազմում ընդգրկվել են ալբանացի ազգայնականներ։ «Կոսովո» գունդը դարձել է այդ քաղաքական կազմակերպության ռազմական թևը[2] և հիմնադրվել է Պրիզրենի երկրորդ լիգայի կենտրոնական կոմիտեի հրամանով 1943 թվականի նոյեմբերին Կոսովոյի և Մետոխիայի տարածքում[3]։
Գնդի հրամանատարությունը գերմանական ռազմական վարչության կողմից հանձնվել է օկուպացիոն ոստիկանության աշխատակից Բայազիտ Բոլետինիին[4]։ Գնդի գումարտակների հրամանատարները եղել են կապիտան Ռասիմ Դայչին (Կոսովսկա-Միտրովիցայից), Յուսուֆ Բոլետինին և Ռիզո Ագայը[5]։ Ըստ տարբեր տվյալների՝ գնդի կազմում եղել է հազարից[6] մինչև 1500 մարդ[3]։
Ռազմական հանցագործություններ
խմբագրելԳունդը կռվել է հարավսլավացի պարտիզանների դեմ Կոսովոյում և Մետոխիայում[7], չնայած առավել հայտնի է դարձել նրա կազմում ընդգրկված մարդկանց բազմաթիվ հանցագործությունների շնորհիվ, որ կատարվել են Կոսովոյի ու Մետոխիայի քաղաքացիական անձանց, հիմնականում սերբերի ու չեռնոգորիացիների դեմ, որոնք պաշտպանել են Իոսիպ Բրոզ Տիտոյի հարավսլավացի պարտիզաններին, չնայած նրանց ձեռքից զոհվել են նաև ալբանացիներ։ Այսպես, 1943 թվականի դեկտեմբերի 3-ին գնդի զինվորները կազմակերպել են կոտորած սերբական Ռակոշ գյուղում՝ սպանելով 30 մարդ։ Հաջորդ օրը Ջյակովիցայում նրանք սպանել են 34 մարդ, իսկ սերբական Սիգա գյուղում՝ 36 մարդ[3]։ 1943 թվականի դեկտեմբերի 4-7-ին Ջաֆեր Դևայի հրամանատարությամբ 400 մարդ շրջապատել է Պեչ գյուղը և կոտորել այնտեղ ապրող ավելի քան 300 սերբերի ու չեռնոգորացիների[8]։
Գունդը դե-ֆակտո դադարել է գոյություն ունենալուց 1944 թվականին, երբ նրա կազմը գրեթե ամբողջությամբ տեղափոխվելէ ՍՍ «Սկանդերբեգ» 21-րդ դիվիզիա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Elsie, 1997, էջ 36
- ↑ Marović, 1995, էջ 390
- ↑ 3,0 3,1 3,2 Lekić, 1995, էջ 77
- ↑ Ličina, Vavić, Pavlovski, 1985, էջ 237
- ↑ Dželetović, 2000, էջ 167
- ↑ Review, 2004, էջ 70
- ↑ TSSJ, 2008, էջ 55
- ↑ Filipović, 1989, էջ 148
Գրականություն
խմբագրել- Robert Elsie Kosovo: in the heart of the powder keg. — East European Monographs, 1997. — ISBN 978-0-88033-375-7
- The South Slav Journal. — Dositey Obradovich Circle, 2008.
- Gordana Filipović Kosovo--past and present. — Review of International Affairs, 1989.
- Miodrag Marović Balkanski Džoker: Albanija i Albanci: istorijska hronika nastajanja i razvoja albanskog pitanja. — Kulturni centar, 1995.
- Review. — The Institute, 2004.
- Đorđe Ličina, Milorad Vavić, Jovan Pavlovski Andrija Artuković, Vjekoslav Luburić, Xhafer Deva, Vančo Mihailov. — Centar za informacije i publicitet, 1985.
- Đorđe Lekić Kosovo i metohija tokom vekova: zublja. — NILP "Panorama", 1995.
- Pavle Ivanov Dželetović Balistički pokret: 1939-1952 : masovnost, saradnja sa italijanskim i nemačkim okupatorima i zločini nad Srbima. — Arhiv Srbije, 2000.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Saga of Kosovo Արխիվացված 2010-10-31 Wayback Machine (անգլ.)