Կոսովոյի տնտեսություն, Կոսովոյի տնտեսությունը, որն անցումային տնտեսություն է։ Հարավսլավիայի կազմավորումից հետո Կոսովոն եղել է նրա ամենից աղքատ նահանգը, որի տնտեսությունն արդիականացվել է 1960-70-ական թվականներին։ Կոսովոյի տնտեսությունը կախում ունի ալբանական սփյուռքի փոխանցումներից և այլ երկրների հատկացրած օգնությունից։ Մեկ շնչին բաժին հասնող գումարը գնողունակության համարժեքությամբ կազմում է տարեկան 8.000 ԱՄՆ դոլար[2]։

Արժույթեվրո
Ֆիսկալ տարի2014
Վիճակագրություն
ՀՆԱ7.387 միլիոն[1]
ՀՆԱ տեղ16.920 միլիոն[2]
ՀՆԱ-ի աճ3,6 ± 0,1 տոկոս[3]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով3957 $[4]
Գնաճ (ՍԳԻ)1.8 %
Աղքատության շեմից ցածր բնակչություն29.7 %
Աշխատուժ1.191.630 մարդ[5]
Գործազրկություն30.9 %

Չնայած Կոսովոյի զարգացմանն ուղղված նշանակալից օգնությանը` Կոսովոն եղել է Հարավսլավիայի ամենաաղքատ շրջանը։ 1990-ական թվականներին տնտեսական վատ քաղաքականությունը, միջազգային սանկցիաները, ներքին ոչ զարգացած առևտուրը, էթնիկ կոնֆլիկտները մեծապես վնասել են առանց այն էլ թույլ տնտեսությունը[6]։

1999-2007 թվականներ խմբագրել

Կոսովոյի հիմնական արժույթը եղել է եվրոն, որն օգտագործվել է պետական կառույցների և UNMIK-ի կողմից[7]։ Սերբական դինարն օգտագործվել է երկրի հյուսիսային մասում սերբ բնակչության կողմից։

2008 թվականից արդի ժամանակներ խմբագրել

 
Էլեկտրակայան Կոսովոյում

2009 թվականին միջին աշխատավարձը կազմել է մոտ 2.98 դոլար աշխատանքային մեկ ժամվա համար։

Տնտեսությունն էապես թուլացել է Կոսովոյի անլուծելի մնացած միջազգային կարգավիճակի պատճառով, ինչը դժվարացնում է ներդրումները ու վարկերի տրամադրումը[8]։ Շրջանի տնտեսական թուլությունը հնարավորություն է տվել ստվերային տնտեսության զարգացմանը, որի մեջ էական տեղ են գրավում բենզինը, ծխախոտը և ցեմենտը։

2002 թվականից Եվրոպական հանձնաժողովն ամենամյա զեկուցում է պատրաստում Կոսովոյի մասին։

Եկամտի զգալի մաս են կազմում արտասահմանում ապրող անձանց դրամական փոխանցումները. 2003 թվականին այդ ցուցանիշը կազմել է 633 միլիոն եվրո[9]։

Գործազրկություն և զբաղվածություն խմբագրել

Կոսովոյի խնդիրներից է գործազրկության բարձր մակարդակը. պաշտոնական տվյալներով 2013 թվականին այն կազմել է աշխատունակ բնակչության 30 %-ը։ 2000-ականների վերջից գործազրկության մակարդակը սկսել է նվազել։ 2005 թվականին վիճակագրության տեղի կոմիտեի հաշվարկներով այն կազմել է 39.7 %, իսկ 2010 թվականին՝ արդեն 45.4 %:

Պաշտոնական տվյալներով 2013 թվականին աշխատունակ բնակչությունը եղել է 1.191.630 մարդ, որից աշխատուժը կազմել է 483.193 մարդ (նրանցից 338.364 մարդ ունեցել է աշխատանք, իսկ մնացածը` ոչ)։ Աշխատողների գրեթե կեսն ընդգրկված է պետական կառույցներում։ 2013 թվականին աշխատող բնակչությունը հետևյալ ձևով է տեղաբաշխված եղել.

  • 31.8 % - պետական, հասարակական ծառայություններ, բանակ
  • 13.3 % - պետական ձեռնարկություններ
  • 46.7 % - մասնավոր ձեռնարկություններ
  • 4.3 % - ընտանեկան ձեռնարկություններ` առանց աշխատանքի վճարի
  • 3.9 % - ոչ կառավարական, հումանիտար և այլ կազմակերպություններ։

Ընկերությունների ցանկ խմբագրել

Բանկեր և ապահովագրական կազմակերպություններ խմբագրել

2014 թվականի սկզբին Կոսովոյի տարածքում գործել է առևտրական 9 բանկ և ապահովագրական 13 ընկերություն[10].

  • Raifeisen
  • Procredit

Հեռահաղորդակցություն խմբագրել

  • IPKO
  • PTK
  • Kujtesa

Արդյունաբերություն խմբագրել

  • Kosova Steel

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kosovo World Bank
  2. 2,0 2,1 «KOSOVO». The World Factbook (անգլերեն). CIA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  3. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  4. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  5. Арляпова, 2014, էջ 108
  6. Kosovo
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. BBC NEWS | Business | Brussels offers first Kosovo loan
  9. Арляпова, 2014, էջ 109
  10. Арляпова, 2014, էջ 111

Գրականություն խմբագրել

  • Арляпова Е.С. Косово - экономическая витрина постконфликтного урегулирования? // Обозреватель - Observer : Научно-аналитический журнал. — 2014. — № 12 (299).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսովոյի տնտեսություն» հոդվածին։