Հայաստանում կոռուպցիան լայն տարածված է և աճող խնդիր է ներկայացնում հայ հասարակության մեջ։ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր գնահատման չորրորդ փուլում նշել է, որ կոռուպցիան կարևոր խնդիր է մնում հայ հասարակության համար[1]։

Աստիճան խմբագրել

2017 թվականին 634 քրեական գործ է արձանագրվել՝ կապված կոռուպցիայի հետ (2016 թվականի 428-ի համեմատ), ինչը հանգեցրել է 376 անձանց քրեական հետապնդման[2]։

2017 թվականին Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով հավաքել է 35 միավոր և զբաղեցրել է 107-րդ հորիզոնականը 180 երկրներից[3][4]։ Հետևյալ աղյուսակը ներկայացնում է Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման ինդեքսում (CPI) Հայաստանի գնահատականը (որքան այն բարձր է, այնքան ավելի լավ է)[5]։

Թրանսփարենսի Ինթերնեյշնլի 2014 թվականի հաշվետվության համաձայն՝ արմատացած կոռուպցիան, ուժեղ հովանավորչական ցանցերը, մասնավոր ձեռնարկատիրության և պետական գրասենյակի միջև հստակ տարանջատման բացակայությունը, ինչպես նաև Հայաստանում քաղաքական և գործարար էլիտաների համընկնումը հակակոռուպցիոն ջանքերի իրականացումը դարձնում են համեմատաբար անարդյունավետ և սնում են այն քաղաքացիների կողմից համատարած քաղաքական անտարբերությունը և ցինիզմը, որոնք իրենց դերը գործուն չեն համարում կոռուպցիայի դեմ պայքարում[6]։

2006 թվականին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը երկրում կոռուպցիան դիտարկել է որպես «լուրջ մարտահրավեր դրա զարգացմանը»[7]։ Հարկային, մաքսային և կարգավորիչ նորմերի ընտրովի և ոչ թափանցիկ կիրառումը, ինչպես նաև դատական որոշումների թույլ կատարումը նպաստում են կոռուպցիայի հնարավորություններին։ Գնումների հայկական համակարգը բնութագրվում է անբարեխիղճ մրցութային ընթացակարգերի և արտոնությունների դեպքերով։ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և ձևավորվող մասնավոր ձեռնարկատիրական հատվածի միջև հարաբերությունները նպաստում են «ազդեցության առևտրին»։ Կառավարությունն, ինչպես հաղորդվում է, չի ֆինանսավորել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը և գրեթե ոչ մի միջոց և պարտավորություն չի հատկացրել կաշառակերության դեմ պայքարի համար[փա՞ստ]:

Հակակոռուպցիոն հաստատություններ խմբագրել

Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն հիմնական ինստիտուտներն են՝ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն խորհուրդը և Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովը, որը ստեղծվել է 2004 թվականի հունիսին՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն ուժեղացնելու նպատակով։ Սակայն 2006-2007 թվականներին այդ հաստատությունները գործնականում չէին գործում[8]։ Բացի այդ, հայկական հակակոռուպցիոն խորհուրդը մեղադրվել է շռայլ ծախսերի մեջ և զգալի չափով չի հետաքննել և հետապնդել բարձրաստիճան պաշտոնյաներին[9][10]։

2019 թվականի հունիսի 24-ին ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ[11], որի առաջին նիստը տեղի է ունեցել նույն թվականի հուլիսի 12-ին[12]։ Խորհրդի կազմի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետը (խորհրդի նախագահ), փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական վերահսկողական ծառայության պետը, արդարադատության նախարարը և նրա տեղակալը։ Խորհրդի կազմում համաձայնությամբ կարող են ընգրկվել նաև բարձրագույն դատական խորհրդի նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի խմբակցություններից մեկական ներկայացուցիչը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հինգ ներկայացուցիչները[13]։

Պատմություն խմբագրել

Հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանում սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջին հետխորհրդային արշավը 2003 թվականին։ Սակայն այդ նախաձեռնությունը լայնորեն մերժվել է այն պատճառով, որ արդյունքները չէին բավարարում[14]։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ կաշառակերությունը «թիվ մեկ խնդիրն է Հայաստանում, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումներին»[14]։

Կառավարությունը վերջերս սկսել է կաշառակերության դեմ պայքարի արշավը, որն ուղեկցվել է մաքսային կարգավորման փոփոխություններով, իշխանամետ գործարարներին պատկանող ընկերությունների հարկային ոստիկանության ստուգումների մասին հաղորդումներով ևհարկային դեպարտամենտում, մաքսային ծառայությունում և ոստիկանությունում մարդկանց բազմաթիվ աղմկոտ պաշտոնանկություններով։ Կոռուպցիայի վերջին ճնշումը երկիմաստ արձագանք է առաջացրել[14]։

Ոլորտներ խմբագրել

Դատարաններ խմբագրել

Հայաստանյան դատարաններում կաշառակերություն շատ տարածված է խնդիր է[15]։ Այդ պատճառով էլ հայ հասարակության շրջանում գոյություն ունի վստահության ճգնաժամ դատարանի նկատմամբ[16]։

Օգտակար հանածոների արդյունահանում խմբագրել

Հայաստանի հանքային արդյունաբերության կարգավորումն իր մեջ կրում է բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, ինչպես դա ընդգծվել է միջազգային հետազոտություններով[17]։

Կրթություն խմբագրել

Չնայած քաղաքացիների և կառավարության փոխգործակցության որոշ ոլորտներում մանր կոռուպցիայի/կաշառակերության մակարդակի նվազեցման ուղղությամբ իշխանությունների հաջողություններին, հակակոռուպցիոն վերահսկողական մարմինները տեղեկացնում են, որ արմատավորված կոռուպցիան, հովանավորչական ուժեղ ցանցերը, մասնավոր ձեռնարկատիրության և պետական պաշտոնների միջև հստակ տարանջատման բացակայությունը, ինչպես նաև քաղաքական և գործարար էլիտաների համընկնումը սահմանափակում են հակակոռուպցիոն ջանքերի արդյունավետ իրականացումը։ Այդ խնդիրներն առնչվում են նաև կրթական համակարգի հետ։ Այն ընկալվում է որպես կոռուպցիայից առավել տուժած ոլորտներից մեկը։ Այս խնդրի դեմ պայքարելու փորձերը ոչ միանշանակ արդյունքներ են տվել և հաճախ նոր հնարավորություններ են բացել անբարեխիղճ աշխատանքի համար՝ գոյություն ունեցողները փակելու փոխարեն[18][19]։

Հարկային և մաքսային մարմիններ խմբագրել

2007 թվականին Համաշխարհային բանկի տնտեսագետները մատնանշել են երկրի օրենքի գերակայության հետ կապված լուրջ խնդիրները և Հայաստանի հարկային և մաքսային մարմիններում համատարած կոռուպցիան[20]։

Միջազգային փոխառությունների ապօրինի յուրացում խմբագրել

2004 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում է Համաշխարհային բանկի կողմից 30 միլիոն դոլարի չափով վարկի օգտագործումը, հանգել է այն եզրակացության, որ Երևանի ավերված ջրային ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի ձախողման պատճառը պետական պաշտոնյաների և մասնավոր ընկերությունների շրջանում չարաշահումները և կոռուպցիան էին[21]։ Համաշխարհային բանկն այդ վարկը տրամադրել է 1999 թվականին՝ Երևանի բնակիչների խմելու ջրի հասանելիությունը բարելավելու նպատակով։ Կառավարությունը խոստացել է 2004 թվականին ապահովել տնային տնտեսությունների ճնշող մեծամասնության շուրջօրյա ջրամատակարարումը, սակայն 2008 թվականի դրությամբ քաղաքի բնակիչների մեծ մասը նախկինի պես օրական ընդամենը մի քանի ժամով ջրագիծ ունեին[21]:

 
Հյուսիսային պողոտայի բնակիչները բողոքում են իրենց շենքի քանդման դեմ ցուցանակների և պաստառների միջոցով, 2011թվական

Ֆրանսիական Veolia Environnement ընկերությունը, որը 2006 թվականին ստանձնել է Երևանի վնասաբեր ջրատար և կոյուղու ցանցի կառավարումը, հայտարարել է, որ ջրի նորմավորմանը վերջ դնելու համար կպահանջվի մոտ մեկ տասնամյակ[21]։ 2007 թվականի օգոստոսին բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը, որը մասնակցում էր խորհրդարանական հետաքննությանը որպես փորձագետ, հրապարակավ մեղադրել է ոչ միայն հայ պաշտոնյաներին և գործարարներին, այլև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Երևանում վարկի ենթադրյալ չարաշահման մեջ։ 2007 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Համաշխարհային բանկը լիովին բացահայտել է խորհրդարանական հանձնաժողովին նախագծի մասին առկա ողջ տեղեկատվությունը և որ այդ տեղեկատվության հիման վրա նախագծում խարդախության կամ անտտնտեսության ոչ մի ապացույց չի եղել[21]։

Սեփականազրկման ապօրինի օգտագործում խմբագրել

Սեփականազրկման մասին օրենքներն[22] օգտագործվել են ռեզիդենտներին, բիզնեսի սեփականատերերին և հողատերերին իրենց սեփականությունից բռնի հեռացնելու համար[23]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «FOURTH EVALUATION ROUND on Armenia».
  2. «Criminal statistics of 2017 summary by Armstat» (PDF).
  3. e.V., Transparency International. «Transparency International - Armenia». www.transparency.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Corruption Perception Index 2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին.
  5. e.V., Transparency International. «Corruption Perceptions Index 2017». www.transparency.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  6. «TI's 2014 National Integrity System Assessment Armenia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. "Strengthening Cooperation between the National Assembly, Civil Society and the Media in the Fight Against Corruption" Արխիվացված 2006-05-02 Wayback Machine, Speech by Ms. Consuelo Vidal, (UN RC / UNDP RR), April 6, 2006.
  8. Global Corruption Report 2008 Արխիվացված 2010-09-03 Wayback Machine, Transparency International, Chapter 7.4, p. 225.
  9. Grigoryan, Marianna (2015 թ․ օգոստոսի 12). «Armenia's anti-corruption council accused of lavish spending». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  10. «The Guardian: Armenia's anti-corruption council accused of lavish spending». Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  11. «Կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական մարմին ու դատարան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  12. «Կայացավ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  13. LLC, Helix Consulting. «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ - Խորհրդի կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  14. 14,0 14,1 14,2 "ARMENIA: GETTING SERIOUS ABOUT CORRUPTION?" Արխիվացված 2008-07-27 Wayback Machine, EurasiaNet, July 11, 2008.
  15. Gohar. «Կոռուպցիա՝ Վճռաբեկ դատարանում․ պաշտոնյան ձերբակալվել է». yerevan.today. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  16. «Դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը դատական կոռուպցիայի հիմնական պատճառ». www.advocates.am (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  17. e.V., Transparency International. «TI Publication - Combatting corruption in mining approvals». www.transparency.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  18. Strengthening integrity and fighting corruption in education: Armenia, Open Society Foundations - Armenia and Center for Applied Policy, 2015
  19. Armenia,3 Round of Monitoring of the Istanbul Action Plan, OECD Publishing, 2014
  20. World Bank Urges ‘Second Generation Reforms’ In Armenia, Armenia Liberty (RFE/RL), March 20, 2007.
  21. 21,0 21,1 21,2 21,3 Corruption Chronicles: International Loans Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Eurasianet.org, 2008.
  22. The Constitution of the Republic of Armenia (27 November 2005), Chapter 2: Fundamental Human and Civil Rights and Freedoms, Article 31 Արխիվացված 27 Նոյեմբեր 2010 Wayback Machine
  23. The Yerevan Municipality Allocates a Parcel of Land to one of its Employees under the Guise of “Eminent Domain” Արխիվացված 2009-08-21 Wayback Machine, Hetq Online, November 10, 2008.