Կոռոստելյովի երկարաբեղիկ

Կոռոստելյովի երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Agapanthia
Տեսակ Կոռոստելյովի երկարաբեղիկ (A. korostelevi)
Միջազգային անվանում
Agapanthia korostelevi

Կոռոստելյովի երկարաբեղիկ (լատին․՝ Agapanthia korostelevi), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Նեղ, զուգահեռակող և սև մարմնով, 9-14,5 մմ երկարությամբ ոչ խոշոր բզեզ է։ Առաջնամեջքն ունի երեք դեղնավուն մազապատ զոլեր, իսկ խիտ մազիկներով պատված վերնաթևերը՝ մոխրավուն տեսք[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Հայաստանում՝ միայն «Խորովի անտառ» պետական արգելոցում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, լեռնատափաստաններում և ֆրիգանաներում, հանդիպում՝ հունիսին և հուլիսի սկզբին Scorzonera pulchra բույսի ցողունների վրա, որտեղ էլ զարգանում է թրթուրը։ Զարգացումը ընթանում է մեկ տարի[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը չափավոր բարձր է, փոփոխության միտումները՝ անհայտ։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.