Կոռոզակայուն նյութեր, մետաղական և ոչ մետաղական նյութեր, որոնք կայուն են վնասակար միջավայրերի քայքայիչ ազդեցության նկատմամբ։ Օգտագործվում են խողովակաշարեր, սարքավորումներ և այլն պատրաստելու կամ մետաղե շինվածքների մակերեսը բարակ շերտով պատելու համար։ Այս նպատակով օգտագործում են կոռոզիայի շատ դանդաղ ենթարկվող մետաղներ (տիտան, քրոմ, նիկել, ալյումին և այլն), դրանց համաձուլվածքներ, ինչպես նաև խեցեղենի, ապակու պոլիմերների տարբեր տեսակներ՝ քվարց, հախճապակի, արծններ, պոլիքլորվինիլային պլաստմասսաներ, պոլիէթիլեն, կաուչուկներ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 604