Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ

Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (անգլ.՝ Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West), հանքարդյունաբերական լանդշաֆտ Մեծ Բրիտանիայի տարածքում, որն արտացոլում է 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական հեղափոխության ընթացքում Մեծ Բրիտանիայի հանքարդյունաբերության և պղնձի, անագի արդյունահանման մեթոդների զարգացումը։ Պահպանված հանքերը, մեքենասրահները, հալման վառարանները և բազմաբնույթ օժանդակ շինությունները թույլ են տալիս պատկերացում կազմել լեռնահարստացման բնակավայրերի Կոռնուոլի ավանդույթների ծագման մասին, որոնք 1860-ականներից հետո տարածվել են ամբողջ աշխարհում և գործում են մինչև օրս[1]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Նիք Ջոնսոնը նկատել է, որ ամբողջ աշխարհում շուրջ 175 օբյեկտներ կազմավորվել են Կորնուոլի լեռնարդյունաբերական լանդշաֆտի ազդեցության ներքո՝ տարածաշրջանի բնակիչների կողմից[2]։

WorldHeritageBlanc.svg
Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ
Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Crowns peh.jpg
Երկիր Միացյալ Թագավորություն
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2006  (30-րդ նստաշրջան)
Համար 1215
##Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (Միացյալ Թագավորություն)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

19-րդ դարի սկզբին Կոռնուոլում և արևմտյան Դևոնշիրում արտադրվել է ամբողջ համաշխարհային պղնձի երկու երրորդ մասը։ 2006 թվականին հանքարդյունաբերական լանդշաֆտն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Ներառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է արքայազն Չարլզը, տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 10-ին Կոռնուոլի Cotehele House-ում[3]։ Փորձագետների կարծիքի համաձայն՝ համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը տարեկան 60 000 մարդով։

Օբյեկտը պաշտպանում է 10 հանքարդյունաբերական շրջաններ, որոնք ձևավորվել են 1700-1914 թվականների ընթացքում և հանդիսանում են առավել նշանակալի և լավ պահպանված։ Ստորև ներկայացված շրջաններն այնպիսի կարգով, ինչպես գտնվում են օբյեկտի կայքում՝ նշելով համարը և տարածքը[4]՝

  • A1 (անգլ.՝ St.Just Mining District) 2671 հեկտար
  • A2 (անգլ.՝ Port of Hayle) 207 հեկտար
  • A3 (անգլ.՝ Tregonning and Trewavas Mining District) 4483 հեկտար
  • A4 (անգլ.՝ Wendron Mining District) 810 հեկտար
  • A5 (անգլ.՝ Camborne & Redruth Mining District) 1403 հեկտար
  • A6 (անգլ.՝ Gwennap Mining District) 3045 հեկտար
  • A7 (անգլ.՝ St.Agnes Mining District) 1225 հեկտար
  • A8 (անգլ.՝ Luxulyan Valley) 274 հեկտար
  • A9 (անգլ.՝ Caradon Mining District) 1436 հեկտար
  • A10 (անգլ.՝ Tamar Valley) 4164 հեկտար

ՊատկերասրահԽմբագրել

Սենթ Ջասթ Թամար գետ Պերան
Սենթ Ագնես Կարադոն Ռեդրաթ Սենթ Ջասթ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Cornwall and West Devon Mining Landscape» (անգլերեն)։ ЮНЕСКО։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-07 
  2. «Heritage site bid gets go-ahead» (անգլերեն)։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-07 
  3. «Prince of Wales inaugurates World Heritage site of the Cornwall and West Devon Mining Landscape» (անգլերեն)։ ЮНЕСКО։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-07 
  4. «The World Heritage Site Areas» (անգլերեն)։ Cornish Mining World Heritage։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-16-ին։ Վերցված է 2010-05-07 

Արտաքին հղումներԽմբագրել