Կոպկան
Կոպկան (ռուս.՝ Копкан), հանգած հրաբուխ Կամչատկա թերակղզում՝ Անաուսկու հրաբխային շրջանի Սրեդիննի լեռնաշղթայում։
Կոպկան | |
---|---|
Копкан | |
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղադրություն | ![]() |
Լեռնային համակարգ | Սրեդիննի լեռնաշղթա |
Վերջին ժայթքում | անհայտ |
Բարձրություն (ԲԾՄ) | 1120[1] մ |
Մակերես | 107 կմ² |
![]() ![]() |
Տեղակայված է Անաունսկու շրջանի կենտրոնական մասում, Յանպատ և Կոպկան գետերի վերին հոսանքերում։
Հրաբուխը ունի թեք լավային վահանի տեսք։ Ունի ձգված ձև՝ 8 × 16 կմ չափսերով և 107 կմ2 մակերեսով։ Բացարձակ բարձրությունը 1120 մ, հարաբերականը՝ 400 մ։ Ժայթքած նյութի ծավալը (բազալտ) 11 կմ3։
Խառնարանը բացակայում է։
Հրաբխի ակտիվ շրջանը համարվում է վերին չորրորդ ժամանակաշրջանը։