Կոպենհագենի Ամալիենբորգ հրապարակ (կտավ)

Ամալիենբորգ հրապարակ, Կոպենհագեն (դան․՝ Amalienborg Plads), դանիացի նկարիչ Վիլհելմ Համասոյի 1896 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Դանիայի ազգային պատկերասրահում[3]։

Picto infobox artiste.png
Կոպենհագենի Ամալիենբորգ հրապարակ
Hammershøi, Vilhelm - Amalienborg Plads - KMS1542.jpg
տեսակգեղանկար
նկարիչՎիլհելմ Համասոյ[1]
տարի1896[1]
բարձրություն136,5 ± 0,1 սանտիմետր[2]
լայնություն136,5 ± 0,1 սանտիմետր[2]
ժանրՃարտարապետական նկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴանիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԴանիայի ազգային պատկերասրահ[1]
https://collection.smk.dk/#/en/detail/KMS1542 կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 136,5 սմ բարձրություն, 136,5 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։

ՆկարագրությունԽմբագրել

Կտավում պատկերված է Կոպենհագենի Ամալիենբորգ մշուշապատ հրապարակը և 1768 թվականին ֆրանսիացի քանդակագործ Ժակ Սելիի կերտած Ֆրեդերիկ V-ի բրոնզաձույլ, արևի լույսով ողողված ձիարձանը։ Հուշարձանը կառուցելու համար պահանջվել է 14 տարի, իսկ արժեքը կազմվել է ավելին քան Ամալիենբորգի չորս արքունի շենքերը, որոնք շրջապատում են արձանին, թերևս սա է պատճառը, որ նկարիչը որոշել է արձանը պատկերել արևի լույսով ողողված։ Կտավում մարդկային կյանքի հետքի բացակայությունը բնորոշ է Համասոյի աշխատանքներին, միաժամանակ ընդգծելով թեմայի մոնումենտալ արժեքը։ Խեղաթյուրված ճարտարապետական գծերը նկարին հաղորդում են տարածական զգացում, և ձիավորը, կարծես, վարգով իջնում է նկարից՝ իր հետևում թողնելու ծավալային պալատները։ «trompe l'oeil» էֆեկտի շնորհիվ կտավն ավելի երկար է երևում, սակայն իրականում պատկերված է քառակուսի չափերով։

Համասոյի այս շրջանի այլ գործերից են՝

Տես նաևԽմբագրել

Ամալիենբորգ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել