Կոպեր
Կոպեր (լատ.՝ Palpebra` կոպ), մաշկի բարակ շերտ, որը ծածկում և պաշտպանում է աչքերը։ Վերին կոպի բարձրացնող մկանի կծկումը բացում է աչքը։ Այս գործընթացը կարող է տեղի ունենալ կամային և ոչ կամային ճանապարհով։ Մարդու կոպի լուսանքով ձգվում են թարթիչները, որոնք մեծացնում են աչքերի պաշտպանությունը՝ պաշտպանելով փոշուց, օտարածին մասնիկներից և արտազատուկներից։ Կոպերը օգնում են աչքի ամբողջ մակերեսով տարածել արցունքը և այլ արտազատուկները, սրանով աչքի մակերեսը պահելով միշտ խոնավ, որն անհրաժեշտ է աչքի նորմալ ֆունկցիայի համար։ Բացի այդ աչքերը թարթելը աչքը պաշտպանում է օտար մարմիններից։
Կոպեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածք |
Ենթադաս | subdivision of face?[1] |
Լատիներեն անվանում | Palpebra (palpebra inferior, palpebra superior) |
Զարկերակ | lacrimal artery? և Medial palpebral arteries? |
MeSH | A01.456.505.420.504 |
Foundational Model of Anatomy | 54437[1] |
Terminologia Anatomica 98 | A15.2.07.024 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
Eyelids Վիքիպահեստում |
Շատ մշակույթներում ընդունված է փակել մահացածի կոպերը։
ԿառուցվածքԽմբագրել
ՇերտերԽմբագրել
Կոպերը կազմված են մի քանի շերտերից, որոնք են` մաշկ, ենթամաշկային հյուսվածք, աչքի շրջանաձև մկան, ակնակապիճային միջնորմ և կոպային շաղկապենի (մակերեսից դեպի ներքև դասավորությամբ)։ Կոպերի ներսում կան մեյբոմյան գեղձեր, որոնք արտազատում են արցունքի լիպիդային բաղադրիչները։
ՄաշկԽմբագրել
Մաշկը նման է այլ հատվածների մաշկին, միայն մի տարբերությամբ, որ ավելի բարակ է[3] և ավելի շատ պիգմենտային բջիջներ ունի։ Մահացածների մոտ պիգմենտը կարող է գունազրկվել և առաջացնել կոպերի գունաթափություն։ Կոպերի մաշկն ունի քրտնագեղձեր և մազեր։ Մազերից նրանք, որոնք կոպերի մակերեսին են փոխակերպվում են թարթիչների։[4]։ Կոպերի մաշկը օրգանիզմում ամենամեծ կոնցետրացիայով ճարպագեղձեր պարունակող հատվածն է[3]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://bioportal.bioontology.org/ontologies/FMA/?p=classes&conceptid=http%3A%2F%2Fpurl.org%2Fsig%2Font%2Ffma%2Ffma54437&jump_to_nav=true
- ↑ http://www.bartleby.com/107/228.html
- ↑ 3,0 3,1 Goldman Lee։ Goldman's Cecil Medicine (24th ed.)։ Philadelphia: Elsevier Saunders։ էջ 2426։ ISBN 1437727883
- ↑ "eye, human." Encyclopædia Britannica. Encyclopaedia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2010.