Կոշիկներ Դանուբի ափին

Կոշիկներ Դանուբի ափին (հունգ.՝ Cipők a Duna-parton), հուշարձան՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում[1][2]։ Ստեղծվել է ռեժիսոր Կան Տոգայի կողմից Դանուբ գետի արևելյան ափին քանդակագործ Գյուլա Պաուերի հետ:

Picto infobox architecture.png
Կոշիկներ Դանուբի ափին
Shoes Danube Promenade IMGP1297.jpg
'
Կոորդինատներ47°30′14.0″ հս․ լ. 19°2′41.3″ ավ. ե. / 47.503889° հս․. լ. 19.044806° ավ. ե. / 47.503889; 19.044806Կոորդինատներ: 47°30′14.0″ հս․ լ. 19°2′41.3″ ավ. ե. / 47.503889° հս․. լ. 19.044806° ավ. ե. / 47.503889; 19.044806
Գտնվում էԲուդապեշտ, Հունգարիա
Կառուցվել է2005
Կառուցել էԿան Տոգայ
ՇինարարԳյուլա Պաուեր

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանը կառուցվել է Բուդապեշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասսայական գնդակահարությունների պատճառով զոհված հրեաներին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այդ գնդակահարությունն իրականացվել է հունգարական ֆաշիստական «Խաչված նետեր» կուսակցության կողմից 1944-1945 թվականների ընթացքում։ Նրանք հրեաներին բերել են բեռնատար մեքենաներով, ապա շղթայել 50-60 հրեա միաժամանակ և հրամայել են հանել կոշիկները։ Փամփուշտները խնայելու նպատակով գնդակահարել են միայն առաջինին՝ վերջինս էլ ընկնելով գետը իր հետ տարել է մյուսներին[3]։ Դանուբի ափին մնացած կոշիկները հանվել են վաճառքի կամ օգտագործվել են ֆաշիստների կարիքների համար[4]։ Գնդակահարվողների թիվը հասնում էր հազարների, բայց այսօր չկա հստակ թիվ, քանի որ մահացածների մարմինները լցվել են Դանուբ գետը[3]։ Բուդապեշտյան գետտոն ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից 1945 թվականի հունվարի 18-ին։

Չուգունից ձուլված այս քանդակների կոմպոզիցիան բաղկացած է 60 զույգից։ Տարիների ընթացքում որոշ մաս գողացվել է, մինչև 2014 թվականը մնացել է 53 զույգ՝ տղամարդու, կանացի և մանկական կոշիկներ։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 16-ին՝ Հոլոքոստի զոհերի միջազգային օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 60-ամյա տարելիցին ընդառաջ։ Ամեն տարի ծաղիկներ են բերվում և բազմաթիվ մոմեր են վառվում Դանուբ գետի երկայնքով։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Shoes on the Danube Promenade: Memorial at the Danube to the victims of the Holocaust (англ.). Jewish Budapest. Проверено 28 апреля 2015.
  2. Туфли на набережной Дуная — памятник жертвам Холокоста в Будапеште. Культурология.РФ. Проверено 28 апреля 2015
  3. 3,0 3,1 Вульф Ю. Пронзительный памятник // Биробиджанер штерн : газета. — 2014. — Вып. 30 июля. — № 30 (14397).
  4. [70 лет назад Будапешт был освобождён от немецко-фашистских войск]. 1-й канал (13 февраля 2015). Проверено 28 апреля 2015.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել