Կոնտրաբաս հոբոյը (անգլերեն՝ Contrabass oboe) լեզվակավոր փողային երաժշտական գործիք է և պատկանում է հոբոյների ընտանիքին։ Այն հանդիսանում է տվյալ ընտանիքի ամենամեծ և հնչողությամբ ամենացածր գործիքը։

Կոնտրաբաս հոբոյ
Որակավորումհոբոյ

Ընդհանուր նկարագիրԽմբագրել

Վերջին ժամանակներում արած որոնումները ցույց են տալիս որ կոնտրաբաս հոբոյը առաջին անգամ ստեղծվել է Ֆրանսիայում։ Այն հանդիսացել է որպես կրոմորն գործիքի ավելի ցածր հնչղություն ունեցող տարատեսակը։ Հիմնականում օգտագործվել է բարոկ ժամանակաշրջանի կոմպոզիտորների կողմից։ Իր հնչողությամբ այն մոտենում է ֆագոտին։ Այն երկու կամ մեկ ու կես օկտավա ցածր է հնչում սովորական հոբոյից։ Հեկտոր Բեռլիոզը իր երաժշտական գործիքների մասին մեկնաբանող գրքում անդրադառնում է կոնտրաբաս հոբոյին։ Այս նույն գրքի հիման վրա ավստրիացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսը նշում է, որ չնայած նրան, որ կոնտրաբաս հոբոյը և ֆագոտը ունեն ձայնային շատ նմանություններ, այս երկու գործիքների տեմբրերը իրարից շատ տարբեր են (հիմնականում ցածր նոտաներում)։