Կոնստիտուսիոն (դեպարտամենտ)

Կոնստիտուսիոն (իսպ.՝ Departamento Constitucion), դեպարտամենտ Արգենտինայում, Սանտա Ֆե պրովինցիայի հարավում։ Բնակչությունը կազմում է շուրջ 86 000 մարդ, ըստ 2007 թվականի տվյալների։ Գլխավոր քաղաքը Վիլյա Կոնստիտուսիոնն է (բնակչությունը շուրջ 45000)։ Հարևան դեպարտամենտներն են՝ Ռոսարիոն, Սան Լորենցոն և Կասերոսը՝ հյուսիսում, Խեներալ Լոպեսը՝ արևմուտքում։ Հարավում բնական սահմանը Մեդիոն գետն է, որից այն կողմ սկսվում է Բուենոս Այրեսի շրջանը։ Արևելքում սահմանն անցնում է Պարանա գետի երկայնքով, որի հակառակ ափին Էնտրե Ռիոս պրովինցիան է։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Դեպարտամենտը, ինչպես և ողջ Սանտա Ֆե պրովինցիան, գտնվում է սևահողային գոտում, Պավոն գետի ավազանում, որտեղ հողատարածքի 100%-ը մշակված է։

Կոնստիտուսիոն
իսպ.՝ Departamento Constitucion
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Կարգավիճակդեպարտամենտ
Մտնում էՍանտա Ֆե պրովինցիայի մեջ
ՎարչկենտրոնՎիլյա Կոնստիտուսիոն
ԲԾՄ73 մետր
Հիմնական լեզուԻսպաներեն
Բնակչություն (2007)85904
Խտություն26,6
Տարածք3225
Հեռախոսային կոդ543400
Փոստային ինդեքսներS2918

Մունիցիպալիտներ և կոմունաներ խմբագրել