Կոնստանտին Անդրանիկի Քարամյան (դեկտեմբերի 7, 1923(1923-12-07) - ապրիլի 2, 1986(1986-04-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտական դոկտոր (1977)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կոնստանտին Քարամյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1923(1923-12-07)
Մահացել էապրիլի 2, 1986(1986-04-02) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանը։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտական ինստիտուտում, 1982 թվականից՝ օգտակար հանածոների բաժնի վարիչ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ՀԽՍՀ մետաղային հանքավայրերի երկրաբանության և միներալոգիայի հարցերին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։