Կոնստանտին Ենկոյան
Կոնստանտին Բորիսի Ենկոյան (օգոստոսի 17, 1982, Բաքու), հայ բժիշկ, կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (2010)[1], պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր[2], ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի[2] դասախոս։
Ծնվել է | օգոստոսի 17, 1982 (42 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բաքու, |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, կենսաքիմիկոս |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Պաշտոն | ԵՊԲՀ պրոռեկտոր |
Կենսագրություն
խմբագրելԿոնստանտին Ենկոյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին Բաքվում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ա․ Պ․ Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։ 1999 թվականին ընդունվել և 2005 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, շնորհվել է բարձրագույն՝ Հերացու անվան կրթաթոշակ։ 2005-2007 թվականներին ԵՊԲՀ-ում անցել է օրդիանտուրա՝ կլինիկական կենսաքիմիա մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2002 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի լաբորանտ, Երևան, ՀՀ
2005 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ավագ լաբորանտ, Երևան, ՀՀ
2005 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, Երևան, ՀՀ
2005 – 2007 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արտասահմանցի (անգլախոս) ուսանողների դեկանի տեղակալ, Երևան, ՀՀ
2007 – 2008 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ուսուցման (այնուհետև՝ շարունակական կրթության բաժնի) դեկանի տեղակալ, Երևան, ՀՀ
2009 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, Երևան, ՀՀ
2012 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, Երևան, ՀՀ
2012 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային (բուժական գործ) միջազգային հավատարմագրման նպատակով ինքնավերլուծության զեկույցը կազմող հանձնաժողովի անդամ
2013 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման հանձնաժողովի ընդհանուր բժշկության ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ
2014 – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
Գիտական գործունեություն
խմբագրել2006 – Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ԺԴ.00.09 – «Ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն» և Գ.00.04 –«Կենսաքիմիա» մասնագիտություններով՝ «Սաղմնային պրոտեոգլիկանների նյարդապաշտպան հատկության ուսումնասիրումը» թեմայով՝ արժանանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի[3], Երևան, ՀՀ
2010 – Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ Գ.00.04 – «Կենսաքիմիա» և ԺԴ.00.10 –«Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա» մասնագիտություններով՝ «Նեյրոդեգեներացիայի ներյրոքիմիական և մորֆոֆունկցիոնալ մեխանիզմները և ներյրոնների կենսակայունության ուղիները» թեմայով՝ ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4], Երևան, ՀՀ։
Վերապատրաստումներ և գիտաժողովներ
խմբագրել2001 - «Ուղեղի իմուն համակարգի կենսաքիմիական և մոլեկուլյար-կենսաբանական մեխանիզմներ», Երևան-Ծաղկաձոր, ՀՀ։
2002 - «Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիայի երրորդ գիտական համաժողով», Երևան, ՀՀ։
2002 - «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 10-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ։
2003 - «Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և ծերացման սահմաններ. ֆունդամենտալ տեսանկյուններ, կլինիկական պերսպեկտիվներ և նոր մոտեցումներ», Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիայի, (IUBMB), Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և NATO-ի կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Անթալիա, Թուրքիա
2005 - «Առաջին հույն-հայկական միջազգային բժշկական ֆորում և երրորդ ու չորրորդ սերունդների 3-րդ միջազգային կոնգրես», Երևան, ՀՀ։
2005 - «Սպիտակուցների միսֆոլդինգ, սպիտակուցների մոդիֆիկացիա և ծերացման հետ շաղկապված հիվանդություններ», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիայի (EMBO) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան։
2005 - «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ։
2005 - «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված գիտական կոնֆերանս», Երևան, ՀՀ։
2006 - «Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) երիտասարդ գիտնականների կոնֆերանս», Ստամբուլ, Թուրքիա։
2006 - «Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) 31-րդ տարեկան գիտաժողով. մոլեկուլներ առողջ և ախտաբանական օրգանիզմում», Ստամբուլ, Թուրքիա։
2006 - Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի 10-րդ միջազգային գիտաժողով՝ նվիրված Ալցհեյմերի հիվանդությանը և արակից խանգարումներին, Մադրիդ, Իսպանիա։
2006-«Մոլեկուլյար և բջջային կենսաբանություն Սպետսեսում. կենսաքիմիայի և մոլեկուլյար կենսաբանության անցյալ, ներկան և ապագան»՝ Սպետսեսում բարձրագույն որակավորման կուրսերի 40-ամյակին նվիրված ժողով-քննարկում։ Կազմակերպիչներ՝ Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիա (FEBS), Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիա (EMBO), Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիա (IUBMB), Սպետսես կղզի, Հունաստան։ Կենսաքիմիկոսների և մոլեկուլյար կենսաբանների միջազգային ասոցիացիա (IUBMB), Սպետսես կղզի, Հունաստան
2006 - «Ֆունկցիոնալ գենոմիկայից դեպի մոլեկուլյար պրոտեոմիկա» Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Երևան, ՀՀ։
2007 - «Կենսաքիմիայի, ռադիացիոն և տիեզերային կենսաբանության հիմնահարցեր» UNESCO–ի հովանու ներքո՝ ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված 3-րդ միջազգային գիտաժողով։ Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Մոսկվա - Դուբնա, Ռուսաստանի Դաշնություն։
2007 - «Կենսաքիմիայի, մոլեկուլյար, ռադիացիոն կենսաբանության և գենետիկայի հիմնահարցեր», միջազգային գիտաժողով՝ UNESCO–ի հովանու ներքո՝ ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված Միջազգային գիտաժողով Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Երևան-Աշտարակ, ՀՀ։
2007 - «Սթրես և վարք» 10-րդ միջհամակարգային միջազգային կոնֆերանս՝ նվիրված կենսաբանական հոգեբուժությանը, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն։
2007 - «Համահայկական երկրորդ միջազգային կոնգրես», Երևան, ՀՀ։
2007 - «Երիտասարդ գիտնականների կոնֆերանս»` նվիրված Հ. Բունիաթյանի 100 ամյակին, Երևան, ՀՀ։
2007 - «Ռեգեներացիայի մոլեկուլյար մեխանիզմներ – Ցողունային բջջից մինչև օրգանների զարգացում, ֆունկցիա և ռեգեներացիա» Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Բոհռինգեր Ինգելհելմ Ֆոնդի (B.I.F.) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան։
2007 - «Նեյրոնային բազմազանության առաջացումը ուղեղում» քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից, Կապրի, Իտալիա։
2007 - «Ուղեղի ասիմետրիայի և պլաստիկության կառուցվածքային, գործառութային, նեյրաքիմիական և իմունաքիմիական ասպեկտներ», Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն։
2008 - «Նեյրոնալ պլաստիկություն և նեյրոդեգեներատիվ հիվանդություններ. նեյրոնների գործառույթի խաթարում և բուժում» նեյրոգիտության բարձրագույն վերապատրաստում Եվրոպայում՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից Եվրոպական խորհրդարանի գիտության հանձնաժողովի և Մարի Կյուրի համաշհարհային ֆոնդի աջակցությամբ, Ինսբռուգ, Ավստրիա։
2008 - «Լիպիդային գերօքսիդացում և ազատ ռադիկալային ազդանշանային համակարգ. դերը ախտաֆիզիոլոգիայում։ Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի ազատ ռադիկալների հետազոտման ասոցիացիայի (SFRR-E) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան։
2008 - «Ոչ հաղորդող թաղանթային մեխանիզմներ նեյրոնների ենթաշեմային ազդանշանային մեխանիզմներում» սիմպոզիում՝ կազմակերպված UNESCO-ի և Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպության (IBRO) կողմից, Երևան, ՀՀ։
2008 - «Հեմատոլոգիայի հեռանկարները և արյան փոխներարկում» միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի 75-ամյակին, Երևան, ՀՀ։
2009 - «Նյարդային համակարգի պլաստիկության և ամբողջականացնող գործունեության արդիական խնդիրները» միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Վ.Վ. Ֆանարջյանի 80-ամյակին։ Կազմակերպիչներ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպություն (IBRO) Երևան, ՀՀ։
2009 - «Աուտիզմի բուժումը», կլինիկական որակավորման 1-ին մակարդակ՝ կազմակերպված Աուտիզմի հետազոտման ինստիտուտի կողմից, Չիկագո, ԱՄՆ։
2009 - «Աուտիզմի բուժում, ապաքինում, կանխարգելում», կոնֆերանս՝ կազմակերպված Աուտիզմի Հետազոտման Ինստիտուտի կողմից, Չիկագո, ԱՄՆ։
2009 - «Սպիտակուցներ և նարանց գործունեության ցանցը – յուրատիպից դեպի գլոբալ վերլուծություն», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) և Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանների ասոցիացիայի (EMBO) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան։
2009 - «Միջազգային գիտաժողով ուղեղի իմուն համակարգը. նեյրոքիմական և նեյրոէնդոկրին ասպեկտները»՝ նվիրված ակադեմիկոս Արմեն Գալոյանի 80-ամյակին, Երևան, ՀՀ։
2009 - «Հայաստան-Ռուսաստան՝ բժշկությունն առանց սահմանների» խորագրի տակ «Մարդու առողջությունը» VIII ազգային գիտաբժշկական կոնգրես, Երևան, ՀՀ։
2010 - Երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով, Երևան, ՀՀ։
2010 - «Կենսամոլեկուլյար համակարգերի նախագծումն ու վերլուծությունը», Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից կազմակերպված բարձրագույն որակավորման կուրսեր, Սպետսես կղզի, Հունաստան։
2011 - Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) 36-րդ տարեկան գիտաժողով. «Վաղվա բժշկագիտության կենսաքիմիան», Թուրին, Իտալիա։
2011 - Եվրախորհրդի գործնական լսումներ-քննարկումներ՝ նվիրված Եվրամիության, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համատեղ գիտական նախագծերի ստեղծմանն ու իրականացմանը, Բրյուսել, Բելգիա։
2011 - Ալցհեյմերի հիվանդությանը նվիրված միջազգային կոնֆերանս՝ կազմակերպված Ալցհեյմերի հիվանդության միջազգային ասոցիացիայի կողմից, Փարիզ, Ֆրանսիա։
2011 - Եվրոպայի նյարդաբանների ասոցիացիայի 15-րդ տարեկան գիտաժողով, Բուդապեշտ, Հունգարիա։
2012 - «Նեյրոգիտության 8-րդ եվրոպական համագումար»՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից, Բարսելոնա, Իսպանիա։
2012 - «Անգիոգենեզի մոլեկուլյար և բջջային մեխանիզմները» քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի կենսաքիմիկոսների ասոցիացիայի (FEBS) կողմից, Կապրի, Իտալիա
2013 - Նեյրոպսիխոֆարմակոլոգիայի քննարկում-լսումներ՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոպսիխաֆարմակոլոգիայի ասոցիացիայի (ECNP) կողմից, Նիցա, Ֆրանսիա։
2013 - «Սթրես և վարք» միջազգային սիմպոզիում նվիրված նեյրոգիտության և կենսաբանական հոգեբուժության, Երևան, ՀՀ։
2013 - Նեյրոգիտության և կենսաբանական հոգեբուժության երրորդ միջազգային գիտաժողով, Երևան, ՀՀ։
2013 - ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով, Երևան, ՀՀ։
2014 - «Cellvizio» օգտագործողների 6-րդ միջազգային գիտաժողով (ICCU), Նիցա, Ֆրանսիա։
2014 - «Նեյրոգիտության 8-րդ եվրոպական համագումար»՝ կազմակերպված Եվրոպայի նեյրոգիտության ասոցիացիայի (FENS) կողմից, Միլան, Իտալիա։
2014 - Եվրոպայի նեյրոպսիխաֆարմակոլոգիայի ասոցիացիայի (ECNP) 27-րդ տարեկան գիտաժողով, Բերլին, Գերմանիա։
Գործունեության բարձրագույն կրթության ոլորտում
խմբագրել2012 -Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Աղվերան, Հայաստան։
2012- Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան։
2012- Ամառային դպրոց «Վերապատրաստումներ որակի ապահովման բնագավառում», Կոբլենց-Լանդաու Համալսարան, Կոբլենց, Գերմանիա։
2012 -Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան։
2012 - DIUS ավարտական համաժողով «Համալսարանական ինքնագնահատման համակարգեր», ԵՊԲՀ, Երևան, Հայաստան։
2012 – Վերապատրաստումներ «Ներքին որակի ապահովում և ակադեմիական ծրագրեր» ARQATA «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ ծրագրի շրջանակներում, Երևան, Հայաստան։
2013 - Վերապատրաստումներ «ՀԲ Կրթության որակ և համապատասխանության երկրորդ ծրագիր. Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» Երևան, Հայաստան։
2013 - «Բալոնիայի չափանիշներին ադապտացվելու գործընթացի ուսումնասիրում. Իսպանիայի որակի պահանջները և բոլոնիան. կոնկրետ օրինակներ», PICQA, Ալիկանտե, Իսպանիա
2014 - Workshop «On subject-specific evaluation and benchmarking», PICQA Tempus project, Duesseldorf, German
2014 - Վերապատրաստում Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում, Գրաց, Ավստրիա։
2014 - Վերապատրաստում Տեմպուսի GOVERN ծրագրի շրջանակներում, Գրաց, Ավստրիա։
Պարգևներ
խմբագրել2001 - Մրցանակ «Կենսաքիմիայի օլիմպիադայի 1-ին տեղ»։ Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից, Երևան, ՀՀ։
2002 - «Լավագույն գիտական աշխատանք» ներկայացված բժիշկ-ուսանողների գիտական կոնֆերանսին։ Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից, Երևան, ՀՀ։
2003 - «Տարվա լավագույն ուսանող», Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2001-2002 ուս.տարի, Երևան, ՀՀ
2003 - «Տարվա լավագույն ուսանող», Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2002-2003 ուս.տարի, Երևան, ՀՀ։
2005 - Մրցանակ «Ուսանողական գիտական մրցույթի 1-ին տեղ» գրավելու համար։ Շնորհվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ուսանողական գիտական կոնֆերանսին, Երևան, ՀՀ։
2005- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բարձրագույն ուսանողական պարգև Մ. Հերացու անվան կրթաթոշակ շնորհված «Բացառիկ առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար», Երևան, ՀՀ։
2005 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալ, Երևան, ՀՀ։
2005 - Մրցանակ «Տարվա լավագույն ուսանողական գիտական աշխատանք» սահմանված ակադեմիկոս Վ. Հակոբյանի կողմից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ, Երևան, ՀՀ։
2007 - Մրցանակ «Երիտասարդ գիտնականների մրցույթի 1-ին տեղ» գրավելու համար։ Շնորհվել է UNESCO–ի ակադեմիկոս Ն. Սիսակյանի 100 ամյակին նվիրված 3-րդ միջազգային գիտաժողովին։ Կազմակերպիչներ՝ ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, UNESCO, Մոսկվա - Դուբնա, Ռուսաստանի Դաշնություն։
2007 - Մրցանակ «Բացառիկ գիտական նեկայացման» համար։ Շնորհվել է Հ. Բունիաթյանի 100 ամյակին նվիրված Երիտասարդ գիտնականների կոնֆերանսին, Երևան, ՀՀ։ Կազմակերպիչներ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ, Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիա, Երևան, ՀՀ։
2010 - Մրցանակ «Երիտասարդների գիտատեխնիկական և գիտահետազոտական ծրագրերի ամենամյա մրցույթում» հաղթելու համար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Երևան, ՀՀ։
2015 թ. - ՀՀ ՊՆ պատվոգիր
2015 թ. - ՀՀ Վարչապետի հուշամեդալ[5]
Հրատարակումներ
խմբագրելԱվելի քան 80 գիտական աշխատանքի հեղինակ է, որոնցից 27-ը՝ արտերկրում։ Ինչպես նաև 4 ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ, որոնցից 1՝ միանձնյա, 3՝ համահեղինակությամբ։
2005-2014 տարիների ընթացքում շահել է 18 դրամաշնորհ և կրթաթոշակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կոնստանտին Ենկոյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Սաղմնային պրոտեոգլիկանների նյարդապաշտպան հատկության ուսումնասիրումը | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Նեյրոդեգեներացիայի նեյրոքիմիական և մորֆոֆունկցիոնալ մեխանիզմները և նեյրոնների կենսակայունության ուղիները | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.