ԵՊԲՀ Ընդհանուր բժշկություն ֆակուլտետ

Ընդհանուր բժշկություն ֆակուլտետը (ԸԲՖ), ԵՊԲՀ ամենահին և ամենամեծ ֆակուլտետն է։ Ստեղծվել է 1920 թ.։ Երևանում բժշկական ֆակուլտետի բացման որոշումը կայացրել է Առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919 թ. մայիսի 16-ին։ Առաջին շրջանավարտները տվել է 1927 թվականին՝ 32 հոգի։[1]

Ֆակուլտետի առաջին դեկանը եղել է կազմակերպիչ, բժիշկ Սպանդարատ Կամսարականը, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը սկզբնական փուլի համար բաղկացած էր 17 հոգուց՝ 6 պրոֆեսոր, 3 դոցենտ, 8 ասիստենտ:

2024 թվականին ֆակուլտետի անընդհատ և ինտեգրացված (հայալեզու, անգլալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերը ստացան WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում[2]:

Ուսման տևողությունը 6 տարի է:

Ներկայումս ֆակուլտետի դեկանը բ.գ.թ, դոցենտ Կարինե Բարոյանն է[3]:

Ուսուցում

խմբագրել

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի կրթությունը ներկայումս կազմակերպվում է 6 տարի տևողությամբ անընդհատ ինտեգրված ծրագրով: Դրան հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ մինչև 4 տարի տևողությամբ կլինիկական օրդինատուրայի ձևով: Ուսուցումը կազմակերպվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով: Ֆակուլտետում սովորում են շուրջ 4000 ուսանողներ, որոնցից 1200 օտարերկրացի են:

2022-2023 ուսումնական տարվանից սկսած ամփոփիչ ատեստավորման գործնական ունակությունների ստուգման փուլն իրականացվում է ՕԿԿՔ (OSCE) ձևաչափով:

2023-2024 ուսումնական տարվանից առաջին կուրսում ուսումնառությունը իրականացվում է մոդուլային ձևաչափով: [4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ընդհանուր բժշկության ֆակուլտետ». web.archive.org. 2012-04-13. Վերցված է 2024-07-22-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Invalid |url-status=հին կայքէջ (օգնություն)
  2. «ԵՊԲՀ-ին հանձնվեց միջազգային հավատարմագրման հավաստագիրը». A1Plus. 2024-07-22. Վերցված է 2024-07-22-ին.
  3. «Կարինե Մինասի Բարոյան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024-07-22-ին.
  4. «Ընդհանուր բժշկության ֆակուլտետ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024-07-22-ին.