Կոնստանտին Բիբլ
Կոնստանտին Բիբլ (չեխ․՝ Konstantin Biebl, փետրվարի 26, 1898[1][2], Սլավետին, Լոունիի շրջան, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիա[2] - նոյեմբերի 12, 1951[3][1][2], Պրահա, Չեխոսլովակիա[3][2]), չեխ բանաստեղծ:
Կոնստանտին Բիբլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 26, 1898[1][2] |
Ծննդավայր | Սլավետին, Լոունիի շրջան, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիա[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 1951[3][1][2] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][2] |
Գերեզման | Q38096120? |
Գրական անուն | Jiří Dörfler[2], K. Bava[2], Konstanty[2] և K. Slavětínský[2] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | չեխերեն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ և պոետիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Նոր Իկար |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Ազգականներ | Arnošt Ráž?[5] |
![]() | |
Կոնստանտին Բիբլ Վիքիքաղվածքում | |
Konstantin Biebl Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կոնստանտին Բիբլը ծնվել է 1898 թվականին Սլավետին փոքրիկ քաղաքում, ատամնաբույժի ընտանիքում։ 1916 թվականին հայրը ինքնասպանություն է գործել։ Նույն տարում Կոնստանտինը զորակոչվել է բանակ, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, մարտնչել է Գալիցիայում և Բալկանյան ճակատում: Պատերազմից հետո բուժվել է տուբերկուլյոզից: 1921-1924 թվականներին Բռնո քաղաքում եղել է գրական միավորման անդամ, 1934 թվականին Պրահայում մասնակցել է սյուրռեալիստական խմբավորման ձևավորմանը[6]: 1949 թվականին Կառլովի Վարիիում բուժվել է պանկրեատիտից։
1951 թվականի նոյեմբերի 12-ին ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Պրահայի իր տան պատուհանից[7]: Ինքնասպանության պատճառն անհայտ է մնացել։
ՍտեղծագործություններԽմբագրել
Կոնստանտին Բիբլը ստեղծագործական կյանքի առաջին շրջանում հարել է պոեզիայի «Պրոլետարական» ապա «Պոետիզմ» ուղղությանը։ Տարվել է նաև սյուրռեալիզմով։ Երկար տարիներ եղել է Վոլկերի և Նեզվալի ազդեցության տակ, բայց ի վերջո գտել է իր սեփական ճանապարհը։ Բիբլի առաջին՝ «Ճանապարհ դեպի մարդիկ» ժողովածուն լույս է տեսել 1923 թվականին։ Բիբլը իր ստեղծագործություններով և հասարակական գործունեությամբ պայքարել է բռնության ու դաժանության, կեղծիքի ու խավարամոլության դեմ։ Նրա համար կոմունիզմ և պոեզիա բառերը հոմանիշ էին «մարդու երջանկություն» արտահայտությանը[8]:
- «Նավից, որը թեյ և սուրճ է բերում», 1927 թ.
- «Նոր Իկար», 1929 թ.
- «Գիշերվա հայելին», 1930 թ.
- «Առանց սարսափի», 1951 թ.
ԳրականությունԽմբագրել
- Čeští spisovatelé 20. století. Praha : Československý spisovatel, 1985. S. 33–37.
- FORST, Vladimír, a kol. Lexikon české literatury : osobnosti, díla, instituce. 1. A-G. Praha : Academia, 1985. 900 s. ISBN 80-200-0797-0.
- Osobnosti - Česko : Ottův slovník. Praha : Ottovo nakladatelství, 2008. 823 s. ISBN 978-80-7360-796-8. S. 52.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01012026
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Библ Константин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.slovnikceskeliteratury.cz/showContent.jsp?docId=13
- ↑ «Biebl Konstantin» (չեխերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է 2011-07-01
- ↑ KDO BYL KDO v našich dějinách ve 20. století
- ↑ Չեխ բանաստեղծներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979