Կոնստանտինոս Արգիրոս

հույն երգիչ

Կոստանտինոս Արգիրոս (հուն․՝ Κωνσταντίνος Αργυρός, մայիսի 21, 1986(1986-05-21), Աթենք, Հունաստան), հույն երգիչ։

Կոնստանտինոս Արգիրոս
հուն․՝ Κωνσταντίνος Αργυρός
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1986(1986-05-21) (35 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտություներաժիշտ, երգիչ և Երաժիշտ
Կայքkonstantinosargiros.gr
Konstantinos Argyros Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կոնստանտինոս Արգիրոսը ծնվել է 1986 թվականի մայիսի 21-ին Աթենքում, հայրը՝ Վասիլիսը ֆիզիկայի պրոֆեսոր է եղել, մայրը՝ Ֆորինին՝ բժիշկ[1]։ Կոնստանտինոսը ընտանիքի երեք երեխաներից մեկն է, ունի եղբայր ու քույր։ Նրանք այն առաջին եռյակն են, որ Հունաստանում ծնվել է արտամարմնային բեղմնավորման օգնությամբ[2]։ 5 տարեկան հասակում կատարել է երաժշտական իր առաջին քայլերը. սովորել է դաշնամուր, կիթառ և այլ երաժշտական գործիքներ նվագել։ Դեռահասության տարիներին ընկերների հետ ստեղծել է «Blues Brothers» անսամբլը, որտեղ Կոստանտինոսը երգում ու դաշնամուր էր նվագում։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մասնակցել է ANT1 հեռուստատեսության Fame Story 3 շոուին, ինչը նրա պրոֆեսիոնալ երգչի կարիերայի սկիզբ հանդիսացավ։ Շուտով նա Սալոնիկում ելույթ է ունենում «FIX» ակումբում, իսկ հետո համերգներ է տալիս Հունաստանում և արտասահմանում։ 2005 թվականի ձմռանը Արգիրոսը Աթենքում հանդես է գալիս Աննա Վիսսիի հետ «Βotaniko» ակումբում։ 2006-2007 թվականների ձմռանը բեմերից մեկում երգում է Նիկոս Կուրկուլիսի և Քելլի Կելեկիդուի հետ։ 2007 թվականի ձմռանը Սալոնիկում «Ρόδον» ակումբում ելույթ է ունենում Յորգոս Յանիասի հետ։

2008 թվականի հունիսին թողարկել է իր առաջին «Όλα θα αλλάξουν» ալբոմը Sony BMG-ի թույլտվությամբ։ 2009 թվականի ապրիլի 23-ից 2010 թվականի մայիսը «Κέντρο Αθηνών»-ում հանդես է եկել Նիկոս Վերտիսի հետ։ 2010 թվականի մայիսի սկզբին Universal Music լիցենզիայի տոկ թողարկել է իր առաջին «Ερωτευμένος και τρελός» երգը։ 2010 թվականի ամռանը Կոնստանտինոս Արգիրոսը համագործակցում է Պանոս Կալիդիսի և Խրիստինա Կոլեցայի հետ։ 2010 թվականի հոկտեմբերի սկզբին լույս է տեսել նոր «Είσαι οτι να ναι» երգը։ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի ապրիլը ելույթ է ունեցել Յանիս Պլուտարխոսի և Ամարիլիսի հետ COSMOStage-ում[3] և 2011 թվականի մայիսի 20-ից՝ Սալոնիկում Politia Live Clubbing ակումբում։

2011-2012 թվականների հոկտեմբերից ապրիլ ամիսներին Կոնստանտինոս Արգիրոսը հանդես է գալիս Պանոս Կալիդիսի և Ստելա Կալիի հետ VOX-ում[4]։ 2012-2013 թվականների ձմռանը Արգիրոսը ելույթ է ունենում Նինոյի և Անջելա Դիմիտրիուի հետ Աթենքում REX ակումբում[5]։

2012 թվականի հոկտեմբերին նոր ալբոմի թողարկման շեմին Universal Music-ը թողարկում է երգչի «Ποτέ ξανά» սինգլը (երաժշտությունը ըստ Տեոֆանուսի, բառերը՝ Նատալի Հերմանի)[6][7]։ «Παιδί Γενναίο» ալբոմը լույս է տեսել 2012 թվականի նոյեմբերին[8]։ 2012 թվականի նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ալբոմի պաշտոնական ներկայացումը[9]։ «Παιδί γενναίο» ալբոմի բոլոր երգերը գրվել են կոմպոզիտոր Գեորգիոս Տեոֆանուսի կողմից[10]։

ՁայնասկավառակներԽմբագրել

  • 2008 թվական - Όλα θα αλλάξουν (մաքսի-սինգլ)
  • 2011 թվական - Μάλλον κάτι ξέρω
  • 2011 թվական - Αντίο λέμε (սինգլ)
  • 2012 թվական - Παιδί γενναίο
  • 2014 թվական - Δεύτερη φορά
  • 2016 թվական - Όσα νιώθω (Χρυσό)
  • 2018 թվական - Το κάτι παραπάνω (Πλατινένιο)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Κωνσταντίνος Αργυρός: μιλά για τις σχέσεις του»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-13-ին։ Վերցված է 2013-02-16 
  2. Γνωστός τραγουδιστής το ένα από τα πρώτα τρίδυμα που γεννήθηκαν με εξωσωματική στην Ελλάδα!
  3. Ο Γιάννης Πλούταρχος στο COSMOStage
  4. «Εντυπωσιακή πρεμιέρα για Πάνο Καλίδη, Κωνσταντίνο Αργυρό και Στέλλα Καλλή στο VOX»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2013-02-16 
  5. «Ο Νίνο με τον Κωνσταντίνο Αργυρό και την Άντζελα Δημητρίου στο REX»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին։ Վերցված է 2020-09-09 
  6. «Κωνσταντίνος Αργυρός — «Ποτέ ξανά» (Νέο Single) Πηγή: www.ogdoo.gr»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-27-ին։ Վերցված է 2013-02-16 
  7. Κωνσταντίνος Αργυρός: «Ποτέ ξανά» ολοκαίνουριο τραγούδι + ΣΤΙΧΟΙ
  8. Αργυρός Κωνσταντίνος — Παιδί Γενναίο Archived 2012-12-01 at the Wayback Machine.
  9. Αργυρός Κωνσταντίνος — Παρουσίαση Δίσκου Archived 2013-01-01 at the Wayback Machine.
  10. Ο Κωνσταντίνος Αργυρός στο Studio με τον Γιώργο Θεοφάνους

Արտաքին հղումներԽմբագրել