HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնկորդիա (այլ կիրառումներ)
Կոնկորդիան առատության եղջյուրը ձեռքին

Կոնկորդիա (լատ.՝ Concordia), հռոմեական աստվածություն, պետության քաղաքացիների համերաշխության անձնավորումը։ Կոնկորդիայի առաջին տաճարը Հռոմում կառուցվել է ըստ երևույթին, մ.թ.ա. 4-րդ դարում։ Կոնկորդիայի պատվին տոները կատարվում էին հունվարին և մարտին։ Կոնկորդիան պատկերվում էր հասուն կնոջ տեսքով, ձախ ձեռքին առատության եղջյուր, իսկ աջ ձեռքին՝ ձիթենու ճյուղ (երբեմն՝ գավաթ)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դիցաբանական բառարան, 1985, Երևան