Կոնի Պոլերս (գերմ.՝ Conny Pohlers, նոյեմբերի 16, 1978(1978-11-16)[1], Հալլե, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն[2], ամառային Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր[3], կանանց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, ինչպես նաև մրցաշարի լավագույն ռմբարկու ողջ պատմության ընթացքում[4]։

Կոնի Պոլերս
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1978(1978-11-16)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Հալլե, Արևելյան Գերմանիա
Հասակ 163 սանտիմետր
Քաշ 54 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Կոննի Փոլերսը կարիերան սկսել է 1985 թվականին «ՖՍՎ 67 Հալլե» ակումբում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է կանանց ֆուտբոլային ակումբ՝ «Տուրբինե»-ում։ Ելույթների ընթացքում փոխվել են մի քանի ակումբներ՝ «Նիդերկիրխեն», «Ատլանտա բիտ», «Ֆրանկֆուրտ», «Վոլֆսբուրգ», «Վաշինգտոն Սպիրիտ»։ Իր ակումբային կարիերայի ընթացքում չորս անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում (2004/05, 2007/08, 2012/13, 2013/14), երեք անգամ՝ Գերմանիայի առաջնություն (2003/04, 2005/06, 2012/13), չորս անգամ՝ Գերմանիայի գավաթ (2003/04, 2004/05, 2005/06, 2012/13)[2]։ 2013/2014 մրցաշրջանից հետո ավարտել է կարիերան[4]։

Հավաքականում խմբագրել

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր 2001 թվականի մայիսի 10-ին Իտալիայի դեմ խաղում[5]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2003), Եվրոպայի չեմպիոն (2005)[2], ամառային Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (2004 և 2008)[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող (4) 2004/05, 2007/08, 2012/13, 2013/14
  • Գերմանիայի առաջնության հաղթող (3) 2003/04, 2005/06, 2012/13
  • Գերմանիայի գավաթի հաղթող (4) 2003/04, 2004/05, 2005/06, 2012/13

Հավաքականում խմբագրել

  • Աշխարհի առաջնության հաղթող (1) 2003
  • Եվրոպայի առաջնության հաղթող (1) 2005
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (2) 2004, 2008

Անհատական խմբագրել

  • Կանանց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն - 2002, 2006, 2011[2]
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն՝ 48 գոլ[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Großer Bahnhof für Conny Pohlers
  3. 3,0 3,1 «Спортсмены - призеры Олимпийских игр: Конни Полерс». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 Прощай, Конни!
  5. Players Info Pohlers

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնի Պոլերս» հոդվածին։