Կոյոտ (դիցաբանություն)

առասպելական կերպար

Կոյոտը Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում ամենահաճախ հանդիպող առասպելական կերպարներից է։ Ստեղծագործություններում կոյոտի առկայությունը կապված է տվյալ տարածքում նրա տարածվածության և յուրահատուկ լինելու հետ[1]։ Հայտնի է հետևյալ ժողովուրդների դիցաբանության մեջ. նավահո,նե-պերսե, չինուկի, յակամա[1][2][3][4]:

Կոյոտ
Coyoteinacanoe.png
Տեսակդիցաբանական կերպար
ՎայրՀյուսիսային Ամերիկա

Կոյոտը ստեղծագործություններում սովորաբար հանդես է գալիս որպես երկրորդական կերպար։ Այն կարող է օգտագործվել ի հակադրություն գլխավոր հերոսի և, ի տարբերություն նրա, օժտված է լինում մարդկային որակներով, այլ ոչ թե հերոսական հատկություններով։ Սովորաբար խաղում է հնարամիտ խաբեբայի դեր, որը նման է Լոկիին՝ սկանդինավյան դիցաբանության մեջ[1]։ Մի շարք դիցաբանություններում կոյոտը կատարում է նաև այլ դիցաբանական դերեր, օրինակ՝ նավախոյի դիցաբանության մեջ Կոյոտը մնալով հնարամիտ-խաբեբա, «համատեղությամբ» նաև համարվում է որսորդության, պատերազմի և սիրո աստվածություն[5]:

Մեծամասամբ կոյոտի արարքները դրական բնույթ են կրում[1]։

Կոսմոգոնիական առասպելներում նա երբեմն ստեղծում է աշխարհը և առաջին մարդկանց[5]։

Այն ստեղծագործություններում, որոնք գրվել են այն ժամանակ, երբ Ամերիկայի արևմուտք եկան եվրոպացիները, կոյոտն օժտվում է նոր գործառույթով։ Նա դառնում է հնդկական ավանդական մշակույթի պաշտպան, երգիծական կերպար, ով պայքարում է եվրոպացիներիի դեմ։ Օրինակ, ժամանակակից պատմություններից մեկում կոյոտը ընկնում է մարդաբանի թակարդը, ով ցանկանում է ստանալ պատմություններ կոյոտի մասին, բայց նա խաբում է օտարին՝ թողնելով նրան միայն արտաթորանքից աղտոտված գրառումներ[1]։

Կոյոտի մասին պատմությունների կարևորությունն ու ուսանելիություն ընդգծվում է նրանով, որ հնդիկները դրանք օգտագործել են ձմռանը, երբ տնտեսական աշխատանքները կրճատվում էին և ազատ ժամանակը կարելի էր նվիրել հոգևոր տոնակատարություններին։ Գարնանից մինչ վաղ աշուն կոյոտի մասին պատմություններ չէին պատմում[1]։

Կոյոտը ժամանակակից մշակույթումԽմբագրել

Կոյոտը Թոմաս Սիդելի «Դվեր Բաններկրիգ» (անգլ.՝ Gunnerkrigg Court) վեբկոմիքսի հիմնական հերոսներից է[6]։

ԳրականությունԽմբագրել

  • (խմբ. Ramsey, Jarold, ed.), Seattle, «University of Washington Press»։
  • Ramsey, Jarold., «University of Washington Press» — 332 p, ISBN 9780295977874։
  • (խմբ. William Bright, ed.), Berkeley, «University of California Press»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ramsey, Jarold.։ «Coyote (legend)»։ The Oregon Encyclopedia (անգլերեն)։ Վերցված է 2014-11-24 
  2. «Coyote and Multnomah Falls» (անգլերեն)։ Վերցված է 2014-11-24 
  3. «Coyote And Crow»։ Meta Religion (անգլերեն)։ Վերցված է 2014-11-24 
  4. «Coyote and the Monster of Kamiah» (անգլերեն)։ Վերցված է 2014-11-24 
  5. 5,0 5,1 Cooper G.H.։ «Coyote in Navajo religion and cosmology» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2014-11-24 
  6. «Gunnerkrigg Court»