Կոմպոտ (ֆր.՝ «compote»-ից մինչև գերմ.՝ «Kompott»), սառեցված քաղցր ուտեստ, թարմ, պահածոյացված, չորացրած կամ արագ սառեցված մրգերից, կարող է պատրաստվել տարատեսակ մրգային համակցություններով կամ մեկ մրգից[1]։ Կոմպոտի տարատեսակներից է մասեդուանը[2]։

Կոմպոտ
Ենթատեսակաղանդեր
 Fruit compotes Վիքիպահեստում
Տանձի կոմպոտ

Թարմ մրգերից կոմպոտի համար օգտագործում են հասած պտուղները՝ բույրը պահպանելու համար։ Մաքրած խնձորն ու տանձը առանձին-առանձին եփում են քիչ քանակությամբ շաքարավազի մեջ, ծիրանը, դեղձը և սալորը կորիզահան են անում և եռացնում ջրում։ Առանց ջերմային մշակման կոմպոտի մեջ ավելացնում են հատապտուղներ, կեղևզերծված և կտրատված ցիտրուսային մրգեր, սեխի և ձմերուկի միջուկ[1][3]։ Մրգերի բույրը պահպանելու համար կոմպոտի մեջ համեմունքներ չեն օգտագործվում։ Մրգերի ու հատապտուղների վրա լցնում են սառեցված թափանցիկ օշարակ, որը սովորաբար պատրաստվում է կիտրոնի կամ նարնջի ցիտրուսակեղևով։ Կոմպոտը մատուցվում է կրեմանկայի մեջ թրմելուց հետո, մատուցելիս ավելացնում են օշարակ։ Կոմպոտի նման ուտեստ է «մրգեր օշարակի մեջը», որը ջրում չեն խաշում, այլ ենթարկում են ջերմային մշակման՝ առանց շաքարի օշարակի մեջ եռացնելու[2][3]։ Մատուցման ժամանակ պահածոյացված մրգերի վրա լցվում է թափանցիկ շաքարի օշարակ[4]։

Վլադիմիր Շենրոկի գրություններից և Վարվառա Ռեպնինայի խոսքերից հայտնի է, որ Նիկոլայ Գոգոլը սիրում էր աղանդներ և քաղցրավենիքներ և իշխանուհու կողմից անձամբ պատրաստված կոմպոտը անվանում էր «բոլոր կոմպոտների գլխավոր հրամանատար»։[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Абатуров П. В., Цыплёнков Н. П. Компоты // Сладкие блюда, напитки. — 2-е. — М.: Госторгиздат, 1959. — С. 31—40. — 120 с. — 200 000 экз.
  • Ануфриев В. М., Никашин Ф. П., Скрипкин Г. М. Компоты // Основы кулинарии. — М.: Госторгиздат, 1941. — С. 311—312. — 360 с. — 5000 экз.
  • Маслов Л. А. Компоты (из свежих, консервированных или сушёных фруктов) // Кулинария. — 4-е. — М.: Госторгиздат, 1958. — С. 243—244. — 295 с. — 200 000 экз.
  • Компоты // Книга о вкусной и здоровой пище / И. К. Сиволап (редактор). — М.: Пищепромиздат, 1954. — С. 308—311. — 400 с. — 500 000 экз.
  • Сокольский И. Главнокомандующий компот для Гоголя // Наука и жизнь : журнал. — 2014. — ISSN 0028-1263.