«Կոմարով եղբայրներ» (ռուս.՝ «Братья Комаровы»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Վեխոտկոն 1961 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում Յուրի Նագիբինի «Կոմարով», «Ծեր կրիան» և «Կատաղի ցուլ» պատմվածքների հիման վրա։

Կոմարով եղբայրներ
ռուս.՝ Братья Комаровы
Երկիր ԽՍՀՄ
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Վեխոտկո
Սցենարի հեղինակՅուրի Նագիբին
ԴերակատարներԻրինա Մարկովա, Վիկտոր Խոխրյակով և Վերա Տիտովա
ՕպերատորՎլադիմիր Չումակ
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն55 րոպե

Սյուժե խմբագրել

Կոմարովն իր երեք որդիներին ամառային արձակուրդներին ուղարկում է տարբեր վայրեր։ Դրանից հետոս ֆիլմը ներկայացնում է երեք պատմություն, որոնք պատմում են տղաներից յուրաքանչյուրի կյանքում տեղի ունեցած արկածների մասին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարևոր հայտնագործություն է կատարում իր կյանքում։

Առաջին սյուժեն պատմում է Կոմարով կրտսերի մասին, որը մանկապարտեզի խմբի հետ մեկնել է ծով։ Ուսուցիչ Նինա Պավլովնան տղային կոչում է բացառապես իր ազգանունով՝ նրան համարելով կռվարար։ Իրականում նա պարզապես հետաքրքրասեր է։ Օգտվելով պահից՝ տղան լքում է մանկական ամառանոցի տարածքը։ Նա հանդիպում է բազմաթիվ տարբեր կենդանիների, որոնց հետ փորձում է ընկերանալ։ Նրան գտնում են ծովի ափին։ Այդ օրը Կոմարով կրտսերը իր կյանքում կատարում է մի կարևոր հայտնագործություն. ամբողջ աշխարհը պատկանում է նրան՝ մարդու որդուն։

Երկրորդ սյուժեն պատմում է միջնեկ եղբոր՝ Վասյա Կոմարովի մասին, որը կենդանիների խանութում տեսնում է երկու փոքրիկ աշխույժ կրիաների, բայց մայրը հրաժարվում է դրանք գնել, քանի որ տղան արդեն կրիա ունի՝ ծեր դանդաղաշարժ Մաշկան։ Վասյային այնքան են դուր եկել կրիաները, որ նա որոշում է վաճառել իր ծեր կրիային, որպեսզի ստացած փողով գնի դրանք։ Մաշային իր որդու համար գնում է ոմն նավաստի։ Մայրիկը հավանություն չի տալիս Վասյայի արարքին։ Գիշերը տղան երկար է մտածում ու հասկանում, որ սխալ է գործել։ Առանց առավոտյան սպասելու՝ նա ամբողջ քաղաքով վազում է Մաշայի հետևից՝ չվախենալով անձրևից, խավարից և պահապան շանից։ Հայտնագործությունը, որ նա անում է իր համար. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»։

Երրորդ սյուժեն նվիրված է ավագ եղբայր Պետյա Կոմարովին, որն ամռանը հանգստանում է գյուղում։ Գիշերը կրակի մոտ նա Գալյային պատմում է մի հրաշալի ձիու մասին, որն ավելի սպիտակ է, քան ցերեկը, այդ պատճառով նրան ոչ ոք չի տեսնում։ Նրա կախարդանքը կկարողանա վերացնել միայն այն մարդը, ում նա կսիրի։ Առավոտյան տղաները վազում են արձագանք լսելու, և հանկարծ գերեզմանատանը նրանք հանդիպում են սպիտակ ձիու։ Վախեցած Պետյան փախչում է, իսկ վերադառնալիս տեսնում է, որ Գալյան վնասել է ոտքը։ Նրան օգնելու համար Պետյան ստիպված է լինում հաղթահարել վախը և ընտելացնել ուրիշի ձիուն։ Հասնելով գյուղ՝ երեխաները ցանկանում են ձին իրենց համար պահել, բայց հայտնվում է տերը, որից ձին փախել է։ Պետյա Կոմարովի հայտնագործությունը. իրականում հեքիաթ կարող է լինել, քանի որ կյանքը հեքիաթ է։

Ֆիլմն ավարտվում է հանդիպման տեսարանով. Կոմարովների ընտանիքն ամբողջ կազմով նստում է ավտոբուս։

Դերերում խմբագրել

  • Վոլոդյա Մարեև – Կոմարով կրտսեր
  • Բորյա Բարխատով – Վասյա Կոմարով
  • Սերյոժա Ռոժնովսկի – Պետյա Կոմարով
  • Մարինա Օրդանսկայա – Գալյա
  • Իննա ՄակարովաԿոմարովի մայրը
  • Վիկտոր Խոխրյակով – հայր Կոմարով
  • Վերա Տիտովա – ուսուցչուհի Նինա Պավլովնա
  • Իգնատ Լեյրեր – նավաստի

Նկարահանող խումբ խմբագրել

14 տարի անց՝ 1975 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանվել է «Կոմարով» մուլտֆիլմը նույն սյուժեով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոմարով եղբայրներ» մուլտֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Կոմարով եղբայրներ» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել