Իննա Վլադիմիրովնա Մակարովա (ռուս.՝ Инна Владимировна Макарова, հուլիսի 28, 1926(1926-07-28)[1], Տայգա, Տոմսկի օկրուգ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2020(2020-03-25)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985), Ստալինյան I աստիճանի մրցանակի դափնեկիր (1949

Իննա Մակարովա
Makarova Shevtsova.JPG
Ծնվել էհուլիսի 28, 1926(1926-07-28)[1]
ԾննդավայրՏայգա, Տոմսկի օկրուգ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 25, 2020(2020-03-25)[2] (93 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Michael Perelman?[1]
Երեխա(ներ)Նատալիա Բոնդարչուկ
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Բարեկամության շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Իննա Մակարովան ծնվել է 1926 թվականի հուլիսի 28-ին Սիբիրի երկրամասի Տոմսկի շրջանի Տայգա քաղաքում, Նովոսիբիրսկի ռադիոկոմիտեի աշխատողներ Վլադիմիր Ստեպանովիչ Մակարովի և Աննա Իվանովնա Գերմանի ընտանիքում[3]։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նովոսիբիրսկում։ Նրա ընտանիքն ապրել է Գրողների տանը։

Չորրորդ դասարանում Իննա Մակարովան ընդունվել է դրամատիկական խմբակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընկերների հետ շրջել է հիվանդանոցներում և ելույթ ունեցել վիրավորների համար[4][5]։

1943-1948 թվականներին սովորել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում՝ Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի արվեստանոցում[6]։ Ուսման տարիներին կատարել է Կարմենի դերը համանուն պիեսում, որը բեմադրել էր Տատյանա Լիոզնովան։ Այդ ուսանողական աշխատանքը դիտել է Ալեքսանդր Ֆադեևը և Իննա Մակարովայի մեջ տեսել Լյուբով Շևցովայի ապագա դերակատարուհուն «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում, որում Գերասիմովը նկարահանել է իր ամբողջ կուրսին։ Ընդ որում՝ ռեժիսորը սկզբում Իննա Մակարովայի համար նախատեսել էր Վալերիա Բորցի դերը[5][7]։ Ֆիլմում կատարած աշխատանքի համար դերասանուհին արժանացել է Ստալինյան I աստիճանի մրցանակի (ռեժիսորի, օպերատորի և մի խումբ դերասանների հետ միասին)։

Ուսման տարիներին ծանոթացել է ապագա ամուսնու՝ Սերգեյ Բոնդարչուկի հետ, որը նրանց կուրս էր եկել ռազմաճակատից հետո։ Հարսանիքից հետո ապրել են Սադովայա-Տրիումֆալնայա փողոցում գտնվող նկուղային սենյակում։ Սակայն Ստալինյան մրցանակ ստանալուց հետո ստացել են նոր բնակարան[4]։

1948 թվականին Իննա Մակարովան ընդունվել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի թատերախումբ։ Ալլա Տարասովա, տեսնելով Մակարովայի խաղը, ցանկացել է նրան հրավիրել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, սակայն Գերասիմովը դեմ է եղել. «Նա պետք է կինոմատոգրաֆիայի համար»[5]։

Կինոյում Իննա Մակարովայի հաջորդ նշանակալի աշխատանքը եղել է Կատյա Պետրաշենի դերը «Բարձրություն» (ռուս.՝ «Высота», 1957) ֆիլմում, ապա Վարվառայի դերը «Իմ թանկագին մարդ» (ռուս.՝ «Дорогой мой человек», 1958) ֆիլմում։ Վերջինիս սցենարը, ըստ Իննա Մակարովայի, գրվել է հենց իր ու Ալեքսեյ Բատալովի համար, և իրենք այդ դերերում հաստատվել են առանց փորձի[5]։ Նկարահանումների համար Իննա Մակարովան որոշել է բաժանվել Սերգեյ Բոնդարչուկից[4]։ Բաժանումը եղել է ծանր, և դրանից հետո դերասանուհին երկար ժամանակ չի ամուսնացել։

Հետագայում Իննա Մակարովայի կատարած հայտնի ու վառ դերերից են եղել աշխատանքները «Աղջիկները» (ռուս.՝ «Девчата», 1961), «Բալզամինովի ամուսնությունը» (ռուս.՝ «Женитьба Бальзаминова», 1964), «Կանայք» (ռուս.՝ «Женщины», 1966), «Ռուսական դաշտ» (ռուս.՝ «Русское поле», 1971) ֆիլմերում։ 1980-ական թվականների կեսին սկսել է քիչ նկարահանվել՝ նվիրվելով համերգային գործունեությանը։ 2000-ական թվականների սկզբին և կեսերին վերադարձել է դերասանական կարիերային՝ նկարահանվելով տարբեր սերիալներում։

Իննա Մակարովան մահացել է 2020 թվականի մարտի 25-ին Մոսկվայում[8][9][10]։

ԸնտանիքԽմբագրել

  • Պապ (հոր կողմից)՝ Ստեպան Ռոդիոնովիչ Մաակարով, Վյատկայի վերաբնակիչների, հարմոնի վարպետ, ունեցել է հիանալի երաժշտական լսողություն, նվագել է հարմոն, կիթառ և մանդոլին[11],
  • Պապ (մոր կողմից)՝ Վան Լյուդվիգ Արման, աքսորված ավստրիացի լեհերից, կաթոլիկ, ամուսնացել է Իրինա Վարակինայի հետ, որը վերաբնակիչ էր Բրոննիցիի մոտից, ամուսնանալիս մկրտվել է որպես ուղղափառ՝ վերցնելով Իվան Միխայլովիչ Գերման անունը[11][12],
  • Հայրը՝ Վլադիմիր Ստեպանովիչ Մակարով, ռադիոհաղորդավար, գրող և բանաստեղծ, 1934 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, մահացել է երեսունչորս տարեկանում,
  • Մայրը՝ Աննա Իվանովնա Գերման, գրական խմբագիր-թղթակից, աշխատել է Նովոսիբիրսկի ռադիոկոմիտեում, եղել է տեղական պատանի հանդիսատեսի թատրոնի գրական բաժնի վարիչ, ապա աշխատել է Նովոսիբիրսկի «Красный факел» թատրոնում[13], եղել է ընկեցիկ[12], Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է 4-րդ գվարդիական ականանետային գնդում[5],
 
Իննա Մակարովան Լյուբով Շևցովայի դերում (կենտրոնում) «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում, 1948 թվական
  • Քույր՝ Նինա,
  • Առաջին ամուսինը (1947-1959)[4] – Սերգեյ Բոնդարչուկ, դերասան և կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1952),
    • Դուստրը՝ Նատալյա Բոնդարչուկ (ծնվ.՝ 1950), դերասանուհի և կինոռեժիսոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2009),
      • Թոռ՝ Իվան Բուրլյաև (ծնվ.՝ 1976), կոմպոզիտոր, «Золотой Витязь» կինոյի, թատրոնի և մարտական արվեստների միջազգային ֆորումի արտ-տնօրեն, «Золотой Век» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն,
      • Թոռնուհի՝ Մարիա Բուրլյաևա (ծնվ.՝ 1987), դերասանուհի,
  • Երկրորդ ամուսինը (1973-2013) – Միխայիլ Պերելման (1924-2013), վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս։

ՖիլմագրությունԽմբագրել

  1. 1945 – Սա եղել է Դոնբասում (ռուս.՝ Это было в Донбассе) – պարտիզանուհի
  2. 1948 – Երիտասարդ գվարդիա (ռուս.՝ Молодая гвардия) – Լյուբով Շևցովա
  3. 1951 – Գյուղական բժիշկ (ռուս.՝ Сельский врач) – Բարանովա
  4. 1952 – Վասիլի Բորտնիկովի վերադարձը (ռուս.՝ Возвращение Василия Бортникова) – Ֆրոսկա Բլինովա
  5. 1955 – Ռումյանցևի գործը (ռուս.՝ Дело Румянцева) – Նոնա Սնեգիրյովա
  6. 1956 – Դիմիտրովգրադցիներ (ռուս.՝ Димитровградцы) – Լյուդմիլա Կուզնեցովա
  7. 1957 – Բարձրություն (ռուս.՝ Высота) – Կատյա
  8. 1958 – Մեր թղթակիցը (ռուս.՝ Наш корреспондент) – Կլաշա Վինոկուրովա
  9. 1958 – Իմ թանկագին մարդ (ռուս.՝ Дорогой мой человек) – Վարվառա
  10. 1961 – Աղջիկները (ռուս.՝ Девчата) – Նադյա
  11. 1961 – Կոմարով եղբայրներ (ռուս.՝ Братья Комаровы) – Կոմարովա, մայր
  12. 1963 – Голубой огонёк-1963 — հյուր
  13. 1963 – Նորապսակը (ռուս.՝ Молодожён, կարճամետրաժ) — Վարյա, Վասիլիի կինը
  14. 1964 – Հիվանդասենյակ ({{lang-ru|Палата) – Զինա
  15. 1964 – Մեծ հանքաքար (ռուս.՝ Большая руда) – Թամարա, Պրոնյակինի կինը
  16. 1964 – Բալզամինովի ամուսնությունը (ռուս.՝ Женитьба Бальзаминова) – Անֆիսա
  17. 1965 – Նրանք չեն անցնի (ռուս.՝ Они не пройдут) – Սոֆյա Յակիմովա
  18. 1965 – Կանայք (ռուս.՝ Женщины) – Դուսյա Կուզինա
  19. 1966 – Փոքրիկ փախստականը (ռուս.՝ Маленький беглец) – Կլավա
  20. 1968 – Նորեկը (ռուս.՝ Новенькая) – Աննա Անտոնովնա Վասիլցովա
  21. 1968 – Գրականության դաս (ռուս.՝ Урок литературы) – Վերա Պետրովնա
  22. 1969 – Ոճիր և պատիժ (ռուս.՝ Преступление и наказание) – Նաստասյա
  23. 1970 – Ձեզ կանչում է Տայմիրը (ռուս.՝ Вас вызывает Таймыр) – Ելիզավետա Կիրպիչնիկովա
  24. 1970 – Լյուբով Յարովայա (ռուս.՝ Любовь Яровая) – Դունկա
  25. 1971 – Ռուսական դաշտ (ռուս.՝ Русское поле) – Մարիա Սերգեևնա Սոլովյովա
  26. 1972 – Ինժեներ Պրոնչատով (ռուս.՝ Инженер Прончатов) – Կապիտոլինա Ալեքսեևնա
  27. 1973 – Իմ ընկերներ... (ռուս.՝ Друзья мои…, կինոալմանախ, նովել «Чукотский марш») — Պավլիկ Կիսելյովի մայրը
  28. 1973 – Անուղղելի ստախոս (ռուս.՝ Неисправимый лгун) – Զինա Տյուտյուրինա
  29. 1974 – Դեռ երեկո չէ (ռուս.՝ Ещё не вечер) – Իննա Վիկտորովնա Կովալյովա
  30. 1975 – Հարսնացու հյուսիսից (ռուս.՝ Невеста с севера) – Նատալյա
  31. 1975 – Пошехонская старина – Աննա Պավլովնա
  32. 1976 – Իմ գործը (ռուս.՝ Моё дело) – Զոյա Դեմյանովնա
  33. 1979 – Անպատասխան սեր (ռուս.՝ Безответная любовь) – Լարիսա Անտոնովնա Դոբրինինա
  34. 1982 – Ստուգողական մասնագիտությամբ (ռուս.՝ Контрольная по специальности) – Իննա Ֆեդոտովնա
  35. 1982 – Վառարանագործներ (ռուս.՝ Печники) – Զոյա
  36. 1982 – Կենդանի ծիածան (ռուս.՝ Живая радуга) – Լյուդմիլա Պետրովնա
  37. 1984 – Մեռած հոգիներ (ռուս.՝ Мёртвые души) – նահանգապետ
  38. 1985 – Բեմբիի մանկությունը (ռուս.՝ Детство Бемби) – Նետա
  39. 1986 – Լերմոնտով (ռուս.՝ Лермонтов) – Ելիզավետա Ալեքսեևնա Արսենևա
  40. 1986 – Բեմբիի պատանեկությունը (ռուս.՝ Юность Бемби) – Նետլա
  41. 1987 – Պարտք ամուսնության համար (ռուս.՝ Ссуда на брак) – Աննա Կազնաչեևա
  42. 1990 – Քառասուներորդ օր (ռուս.՝ Сороковой день) – Իրինա Սեմյոնովնա
  43. 1996 – Սրճարան «Ելակ» (ռուս.՝ Кафе «Клубничка», սերիա № 140 «Բնակարանային փոխանակում») — տիկին
  44. 2005 – Դարաշրջանի աստղը (ռուս.՝ Звезда эпохи) – բժիշկ
  45. 2006 – Կախարդված տեղամաս (ռուս.՝ Заколдованный участок) – «Ակուպացիա»
  46. 2006 – Կապիտանի երեխաները (ռուս.՝ Капитанские дети) – Էմիլյա Պավլովնա Գրինյովա
  47. 2006 – Մեծ սեր (ռուս.՝ Большая любовь) – Սոֆյա Միխայլովնա
  48. 2006 – Պուշկին։ Վերջին մենամարտը (ռուս.՝ Пушкин. Последняя дуэль) – Եկատերինա Զագրյաժսկայա
  49. 2007 – Իմ հոգու մի սերը (ռուս.՝ Одна любовь души моей) – Եկատերինա Զագրյաժսկայա
  50. 2007 – Վճարված է մահվամբ (ռուս.՝ Оплачено смертью, ֆիլմ № 4 «Тайна вольных каменщиков») — Շվեցովա
  51. 2007 – Շտապ դեպի համար (ռուս.՝ Срочно в номер, ֆիլմ № 5 «Посмертный дебют») — Ուշակովա
  52. 2015 – Ձյունե թագուհու գաղտնիքը (ռուս.՝ Тайна Снежной Королевы) – Ժամանակի փերի

Մասնակցություն ֆիլմերումԽմբագրել

  1. 1996 — Նիկոլայ Ռիբնիկով (ОРТ «Որ հիշեն» (ռուս.՝ Чтобы помнили») հեռուստահաղորդումների շարքից, վավերագրական)
  2. 1996 — Սերգեյ Գուրզո (ОРТ «Որ հիշեն» (ռուս.՝ Чтобы помнили») հեռուստահաղորդումների շարքից, վավերագրական)
  3. 2003 – Նոնա Մորդյուկովա։ Ես հիշում եմ (ռուս.՝ Нонна Мордюкова. Я вспоминаю…, վավերագրական)
  4. 2006 – Ալլան վզից կախ (ռուս.՝ Алла на шее, վավերագրական)
  5. 2007 – Համաժողովրդական դերասանուհի Նինա Սազոնովա (վավերագրական)
  6. 2007 – Հեքիաթ Մոխրոտի մասին, կամ Ֆեմինա սովետիկա (ռուս.՝ Сказка о Золушке, или Фемина совьетика, վավերագրական)
  7. 2008 – Ալեքսեյ Բատալով։ Մեր թանկագին մարդը (ռուս.՝ Алексей Баталов. Дорогой наш человек, վավերագրական)
  8. 2008 – Նադեժդա Ռումյանցևա։ Աղջիկներից մեկը (ռուս.՝ Надежда Румянцева. Одна из девчат, վավերագրական)
  9. 2008 – Աղջիկները (ռուս.՝ Девчата, ՍՏԲ ալիքի «Անհայտ տարբերակ» (ռուս.՝ Неизвестная версия») հաղորդումների շարքից)
  10. 2010 – Եվ հավերժությամբ է լցված պահը... (ռուս.՝ И вечностью наполнен миг…, վավերագրական)
  11. 2010 – Նիկոլայ Ռիբնիկով։ Տղան Զարեչնայա փողոցից (ռուս.՝ Николай Рыбников. Парень с Заречной улицы, վավերագրական)
  12. 2010 – Нонна Мордюкова. Такой её никто не знал (ռուս.՝ , վավերագրական)
  13. 2011 – Գեորգի Յումատով։ Սպայի ողբերգությունը (ռուս.՝ Георгий Юматов. Трагедия офицера, վավերագրական)
  14. 2011 – Գլխավոր դեր սիրելի դերասանուհու համար (ռուս.՝ Главная роль для любимой актрисы, վավերագրական)
  15. 2012 – Բալզամինովի ամուսնությունը (ռուս.՝ Женитьба Бальзаминова, «Խորհրդային կինոյի գաղտնիքները» վավերագրական ֆիլմերի շարքից)
  16. 2015 – Աղջիկները (ռուս.՝ Девчата, «Խորհրդային կինոյի գաղտնիքները» վավերագրական ֆիլմերի շարքից)
  17. 2016 – Իննա Մակարովա։ Մարդու ճակատագիրը (ռուս.՝ Инна Макарова. Судьба человека, վավերագրական)[16]

Պարգևներ և կոչումներԽմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (23 հոկտեմբերի, 1962)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (11 հունիսի, 1971)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (02 սեպտեմբերի, 1985)
  • Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1949) — «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում Լյուբով Շևցովայի դերը կատարելու համար (1948)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Բարեկամության շքանշան (10 հոկտեմբերի, 2002) — բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար մշակույթի և արվեստի բնագավառում[17]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (28 հուլիսի, 2006) — հայրենական կինոարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[18]
  • «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ
  • «Կուզբասի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար» I աստիճանի մեդալ (8 օգոստոսի, 2001) — բազմամյա բեղնավոր աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար[19]
  • «Виват кино России!» կինոփառատոն Սանկտ Պետերբուրգում («Ճանաչում» հատուկ մրցանակ, 2006)
  • Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.uznayvse.ru/znamenitosti/инна-макарова.html
  2. 2,0 2,1 2,2 Умерла народная артистка СССР Инна Макарова
  3. Макарова И. В. Родом из Сибири. — М.: АСТ, 2016. — С. 7—10. — 368 с. — ISBN 978-5-17-097209-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 Андрей Колобаев А вам, девочка, мы советуем остаться // Интервью. — 2010. — № 06. — С. 98—105.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Острова. Инна Макарова»։ Культура։ 2005 
  6. Юткевич (ред.), 1986, էջ 248
  7. Татьяна Михайловна Лиознова // Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семёнов, авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др. — М.: МК-Периодика, 2006—2007. — ISBN 5-93696-007-3, 5-93696-010-2.
  8. Умерла актриса Инна Макарова
  9. Умерла актриса Инна Макарова
  10. Племянник актрисы Макаровой рассказал, где она провела последние дни
  11. 11,0 11,1 Алексей КОЛЕНСКИЙ (2013-10-30)։ «Инна Макарова: «До меня «нет» Западу говорил только Молотов»»։ Культура 
  12. 12,0 12,1 Бондарчук Н. С. Единственные дни. — М.: Редакция Елены Шубиной, 2010. — С. 12. — 361 с. — ISBN 978-5-17-062587-1
  13. «Народная артистка СССР Инна Макарова сегодня отмечает юбилей»։ amic.ru։ 2008-07-28։ Վերցված է 2013-10-16 
  14. Анжелика Пахомова. Людмила Гурченко материлась до самой смерти // Собеседник. — 24. (Ստուգված է 6 Օգոստոսի 2019)
  15. Макарова И. Родом из Сибири. — М.: АСТ, 2016. — (Серия: Моя биография). — ISBN 978-5-17-097209-8
  16. «Инна Макарова. Судьба человека»։ Первый канал։ 2016 
  17. Указ Президента Российской Федерации от 10 октября 2002 года № 1149
  18. Указ Президента Российской Федерации от 28 июля 2006 г. № 800
  19. Постановление Совета народных депутатов Кемеровской области от 8 августа 2001 года № 1174 «О награждении медалью Кемеровской области „За особый вклад в развитие Кузбасса“»

ԳրականությունԽմբագրել

  • Макарова Инна Владимировна // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С.И. Юткевич. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 248. — 640 с. — 100 000 экз.
  • Кривицкий К. Е. Инна Макарова. — М.: Искусство, 1967. — 160, [48] с. — (Мастера советского кино).

Արտաքին հղումներԽմբագրել