Կողբի երկաթի հանքավայր, հանքավայր Հայաստանի Տավուշի մարզում՝ Կողբ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։

Բնութագիր խմբագրել

Միներալատեղակալված-փոխակերպային, ջրաջերմային հեմատիտային հանքավայր է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են յուրայի պորֆիրիտներ, տուֆափշրաքարեր, կրաքարեր, կրաքարային ավազաքարեր, Կողբի խորքային զանգվածի հրային ապարներ։ Սահմանազատված 4 հանքային տեղամասերը միավորված են մեկ ընդհանուր հանքավայրի սահմաններում։

Կազմություն խմբագրել

Հանքանյութը կազմված է հիմնականում մուշկետովիտ, մագնետիտ, հեմատիտ և պիրիտ միներալներից։ Երկաթահանքային կուտակումներն առաջացնում են ոսպնյակաձև, երականման ու անկանոն հանքամարմիններ (երկարությունը՝ 70 սմ-ից մինչև 24 մ)։ Հանքավայրի կանխատեսված պաշարները 2 միլիոն տ են՝ 30, 5% Fe-ի միջին պարունակությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։