Կոկո Ռոշա (անգլ.՝ Coco Rocha, (սեպտեմբերի 10, 1988(1988-09-10)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի սուպերմոդել։

Կոկո Ռոշա
Ծնվել էսեպտեմբերի 10, 1988(1988-09-10)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունMcRoberts Secondary School?
Մասնագիտությունմոդել
Կայքcoco-rocha.com
 Coco Rocha Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոկոն ծնվել է Տորոնտոյում (Օնտարիո նահանգ), այնուհետև բավականին երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ռիչմոնդ[2]։ Նրա ծնողներն աշխատում էին ավիաուղիներում։ Մայրը՝ Ջուանիտան, ուղեկցորդուհի էր աշխատում, իսկ հայրը՝ Թրևոր Հեյնսը[3], տոմսարկղի վարիչ էր։ Կոկոն ունի քույր՝ Լինդսին, և եղբայր՝ Գրեգ Մորենդինը։ Կոկոն ունի իռլանդական և ուկրաինական արմատներ[4]։

Ռոշան այն քիչ մոդելներից է, որը դեմ է արտահայտվել մոդելային բիզնեսում սնման խանգարումների մասին։ Նա խոստովանել է այն ճնշման մասին, որին բախվել է՝ լինելով անփորձ մոդել, ինչպես նաև քաշի մասին արձագանքների, որոնք հավաքել է Սինգապուր ճանապարհորդությունից հետո։ «Ասսոշեյթեդ պրես»-ին ուղղված նամակում նա գրել է.

  Ես չեմ մոռանա խորհուրդը, որն ինձ տվել են գործակալության մարդիկ, երբ տեսան իմ մարմինը։ Նրանք ասացին. «Դու պետք է էլ ավելի նիհարես։ Այս տարի նորաձևության մեջ իշխում է անորեքսիան։ Մենք չենք ցանկանում, որ դու լինես տառապող անորեքսիկ, ուղղակի պիտի նրան նման լինես»։  

Կոկոն Եհովայի վկա է և քարոզում է տներում։ Նա ասում է. «Առաջին հերթին ես քրիստոնյա եմ, հետո նոր մոդել»։ Սակայն երիտասարդ տարիքում նրան միշտ չէ, որ հաջողվել է դեմ կանգնել լուսանկարիչների պահանջներին։ Իր կրոնական հայացքների համաձայն նա խստորեն հրաժարվում է կեցվածք ընդունել մերկ կամ կիսամերկ.

  Ես չեմ ցուցադրում իմ կուրծքը, ես կեցվածք չեմ ընդունում ծխախոտը ձեռքիս և լուսանկարվելու ժամանակ ես չեմ համբուրվում տղամարդ մոդելների հետ։ Ես չեմ դատում նրանց, ովքեր անում են դա, իմ լավագույն ընկերները Victoria’s Secret-ի մոդելներ են, ուղղակի ես ինքս դրան չեմ մասնակցում[5]։  

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականի հունիսի 9-ին Կոկոն ամուսնացել է ինտերիերի ձևավորող Ջեյմս Կոնրանի հետ[6]։ Ամուսիններն ունեն երեք երեխա՝ դստրեր Այոնի Ջեյմս Կոնրանը (28.03.2015)[7], Այլի Ռին Կոնրանը (25.11.2020)[8] և որդին՝ Այվեր Իմս Կոնրանը (20.04.2018)[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Coco Rocha rocks the runway.
  3. Meet the Coco pop
  4. Rachel Heinrichs (2014 թ․ սեպտեմբերի 30). «Meet Our November Cover Star, Coco Rocha!» (անգլերեն). flare.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Sadie Whitelocks. (2013 թ․ հունվարի 16). «Supermodel Coco Rocha opens up about life as a devout Jehovah's Witness - and how she still preaches door-to-door» (անգլերեն). dailymail.co.uk. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. «Coca Rocha Ties the Knot; Thom Browne Does Womenswear; Rihanna Gets Photoshopped - The Cut». 2010 թ․ հունիսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Coco Rocha Gives Birth! Model and Husband James Conran Share First Photo of Their "Beautiful" Baby Girl». E! Online. 2015 թ․ մարտի 28.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Supermodel Coco Rocha Welcomes Daughter Iley Ryn: 'It Was Love at First Sight for Everyone'». PEOPLE.com (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 25.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Model Mama! Coco Rocha Welcomes Son Iver Eames». PEOPLE.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 20.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկո Ռոշա» հոդվածին։