Կոլումբոսի ասպետները , հռոմեական կաթոլիկ եկեղեցու կաթոլիկ շարժում, քրիստոնեական եղբայրություն, որը միավորել է գործող տղամարդ կաթոլիկներին և հիմնադրվել է բարեգործական, սոցիալական գործունեության համար։ «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժման նպատակն է շարունակել Քրիստոֆեր Կոլումբոսի աշխատանքը, որը քրիստոնեությունը բերել է Նոր աշխարհ։ Հիմնադրվել է 1882 թվականի մարտի 29-ին կաթոլիկ քահանա Մայքլ Մաք Գիվնիի կողմից, որի կյանքը այժմ դիտարկվում է Կաթոլիկ եկեղեցու կողմից` իր հետագա սրբացման համար։ Կոլումբոսի ասպետների կաթոլիկ շարժումը ղեկավարել է Մեծ ասպետը; 10/1/2000 թվականից ի վեր Մեծ ասպետը Կառլ Ա. Անդերսոնն է, ով կազմակերպության ստեղծման օրվանից համարվում է տասներեքերորդ մեծ ասպետը։

Կոլումբոսի ասպետները

Ծագման պատմություն խմբագրել

 
Քահանա Մայքլ Մաք Գիվնի - «Կոլումբոսի ասպետները» կաթոլիկական շարժման հիմնադիրը

1882 թվականի մարտի 29-ին քահանա Մայքլ Մաք Գիվնին հիմնել է «Կոլումբոսի ասպետներ» կազմակերպությունը, որի նպատակն էր միավորել տղամարդկանց, ովքեր կարող էին իրենց նյութական ներդրումն ունենալ ներգաղթյալներին օգնելու, որբերի և այրիների խնամակալությամբ զբաղվելու հարցերում։ 20-րդ դարի սկզբից «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժումը արագորեն զարգացել է և այժմ ընդգրկում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեքսիկայի և Ֆիլիպինների շատ նահանգներ։ Այսօր «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժումը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ամենատարածված կաթոլիկ կազմակերպություններից մեկն է։ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի կողմից սրբագործված Սուրբ Ռաֆայել Գիսար Վալենսիան պատկանել է «Կոլումբոսի ասպետներին»։

Ժամանակակից գործունեություն խմբագրել

Իր գործունեությունը հիմնելով Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սոցիալական և դոգմատիկ ուսմունքների վրա՝ «Կոլումբոսի ասպետներ» կաթոլիկ շարժումը, ունենալով զգալի նյութական հիմք և տարածված կառուցվածք եկեղեցական և պետական կառույցներում, ակտիվորեն ազդել է Միացյալ Նահանգների քաղաքական և սոցիալական գործունեության վրա՝ աջակցելով որոշակի թեկնածուների Միացյալ Նահանգների նախագահի ընտրության ժամանակ` խոսելով ընտրական հարթակում, որը չի հակասում բարոյականության և էթիկայի ոլորտում կաթոլիկական դոկտրինային։ Մասնավորապես, «Կոլումբոսի ասպետներ» կազմակերպության անդամները ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի ընթացքում աջակցել են այն թեկնածուին, որը դեմ է հղիության արհեստական ընդհատումը սահմանափակելուն կամ արգելելուն, միասեռ ամուսնությունների օրինականացմանը, մարդու սաղմերի վրա կատարվող փորձերին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Интервью с Великим Рыцарем Карлом А. Андерсом». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբոսի ասպետները» հոդվածին։