Կոլյա (չեխ․՝ Kolja), չեխական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Յան Սվերակի կողմից 1996 թվականին։ Արժանացել է «Օսկար»[11] և Ոսկե գլոբուս մրցանակների Օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև Չեխական առյուծ մրցանակի լավագույն ֆիլմի համար։

Կոլյա
չեխ․՝ Kolja
Երկիր Չեխիա[1][2]
 Ֆրանսիա[3][2]
 Միացյալ Թագավորություն[2]
Ժանրդրամա[2] և կինոկատակերգություն[2]
Թեմադաստիարակություն[1], կեղծ ամուսնություն[1], թավշյա հեղափոխություն[1] և քաղաքական բռնաճնշում[1]
Թվական1996, հուլիսի 17, 1997[4] և մայիսի 15, 1996
Լեզուչեխերեն
ՌեժիսորՅան Սվերակ[1]
ՊրոդյուսերՅան Սվերակ[1] և Էրիկ Աբրահամ[1]
Սցենարի հեղինակԶդենեկ Սվերակ[1] և Պավել Թոսիգ
ԴերակատարներԶդենեկ Սվերակ[1], Լիբուշե Շաֆրանկովա[5][1], Անդրեյ Խալիմով[6][5][1], Օնդրժեյ Վեթխի[1], Նելա Բոուդովա[7], Ստելլա Զազվորկովա[7][1], Մարեկ Դանիել[7], Պավել Վոնդրուշկա, Իրժի Սովակ, Ռաֆայել Կուբելիկ[7], Լադիսլավ Սմոլյակ[7][1], Միրոսլավ Տաբորսկի[7], René Přibil?, Իրինա Բեզռուկովա[2], Սիլվիա Սուվադովա[2], Լիլիան Մալկինա[2][1], Կարել Հերմանեկ[2], Պետրա Շպալկովա[2], Սլավկա Բուդինովա[2], Ռեգինա Ռազլովա[2], Պավել Թոսիգ[2], Միրիամ Չիտիլովա[2], Օտմար Բրանկուզսկի[2], Վերոնիկա Ֆրեյմանովա[2], Ֆիլիպ Ռենչ[2], Eva Klepáčová?[2], Jan Kašpar?[2], Jana Altmannová?[2], Նիկոլայ Գեյկո[2], Էմմա Ցերնա[2], Հանա Միլիտկա[2], Pavel Pecháček?[2], Netta Deborská?[2], Magdalena Šebestová?[2], Lída Rakušanová?[2], Լենա Բիրկովա[2], Věra Uzelacová?[2], Luboš Bíža?[2] և Petr Šplíchal?[2]
ՕպերատորՎլադիմիր Սմուտնի
ԵրաժշտությունՕնդրժեյ Սոուկուպ
ՄոնտաժԱլոիս Ֆիշարեկ
Պատմվածքի վայրՊրահա[1]
Նկարահանման վայրՊրահա, Ուշտեկ, Libeň Castle?, Անդել, Պետրշինի աշտարակ, Ֆրանտիշկովի Լազնե, Crematorium in Nymburk? և Sterneggovský palác?
ԿինոընկերությունBiograf Jan Svěrák[8] և Portobello Pictures?[8]
Տևողություն101 րոպե
Բյուջե$ 1 միլիոն[9]
Շահույթ$7.7 միլիոն[10]
IMDbID 0116790
ԿինոՊոիսկID 52169
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է Յան Սվերակի հայրը՝ Զդենեկ Սվերակը, ով նաև հեղինակել է ֆիլմի սցենարը[12] (Պավել Թոսիգի ստեղծագործության հիման վրա)։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1980-ական թվականների վերջին Չեխոսլովակիայում։

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ թավջութակահար Ֆրանտիշեկ Լոուկան, երդվյալ ամուրի է, ով հակասություններ ունի իշխանությունների հետ և ապրելու միջոցներ է վաստակում թաղումներում նվագելով ու շիրմաքարեր վերանորոգելով։

Ֆինանսական ծանր դրությունից դուրս գալու համար նա համաձայնում է ձևական ամուսնության ռուս երիտասարդ մի կնոջ հետ, ով փորձում էր մեկնել Արևմուտք։ Շուտով կինը տեղափոխվում է Արևմուտք՝ իր ազգականուհի Թամարայի մոտ թողնելով իր հինգամյա որդուն՝ Կոլյային։ Շուտով Թամարան մահանում է, և Լոուկան ստիպված է լինում երեխային տանել իր մոտ։ Երեխան չեխերեն չի խոսում, և սկզբնական շրջանում բազմաթիվ խնդիրներ են առաջանում նրանց միջև։ Սակայն անախորժություններն ի վերջո նրանց ստիպում են ընդհանուր լեզու գտնել։

Լոուկայի ամուսնության հանգամանքներով սկսում են հետաքրքրվել Չեխոսլովակիայի ազգային անվտանգության գործակալները, իսկ Կոլյային պատրաստվում են ուղարկել ԽՍՀՄ՝ մանկատուն։

Թավշե հողափոխությունից հետո՝ 1989 թվականին, Կոլյայի մայրը վերադառնում է և տանում որդուն, իսկ Լոուկան սկսում է նվագել ֆիլհարմոնիայում։

Դերերում

խմբագրել
  • Զդենեկ Սվերակ - Ֆրանտիշեկ Լոուկա
  • Անդրեյ Խալիմոն - Կոլյա
  • Իրինա Բեզրուկովա - Կոլյայի մայրը
  • Ստելլա Զազվորկովա - Ֆրանտիշեկի մայրը
  • Լիբուշե Շաֆրանկովա - Կլարա
  • Լիլիան Մալկինա - Թամարա
  • Իրժի Սովակ - Ռուժիչկա
  • Լադիսլավ Սմոլյակ - Խոուդեկ
  • Սլավկա Բուդինովա - Բուշտիկովա, հարևանուհի

Պարգևներ

խմբագրել

Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականներին[13][14][15][16] և մեծ հաջողություն է ունեցել ինչպես Չեխիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այն ցուցադրվել է աշխարհի շուրջ 40 երկրներում (1997 թվականի հուլիսի 28-ից մինչև սեպտեմբերի 29-ը Գերմանիայում վաճառվել է ֆիլմի ցուցադրության ավելի քան 3,25 միլիոն տոմս[17]

  • Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար[18]
  • Ոսկե գլոբուս օտարալեզու լավագույն ֆիլմի համար
  • Չեխական առյուժ
    • Լավագույն ֆիլմ
    • Լավագույն ռեժիսոր (Յան Սվերակ)
    • Լավագույն դերասանուհի (Լիբուշե Շաֆրանկովա)
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան (Անդրեյ Խալիմոն)
    • Լավագույն սցենար (Զդենեկ Սվերակ)
    • Լավագույն մոնտաժ (Ալոիս Ֆիշարեկ)
  • Տոկիոյի միջազգային կինոփառատոնի գրան պրի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 https://web.archive.org/web/20200403095455/https://europeanfilmawards.eu/en_EN/film/kolya.5412
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Unifrance — 1949.
  4. http://www.kinokalender.com/film204_kolya.html
  5. 5,0 5,1 http://stopklatka.pl/film/kola
  6. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=10437.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt0116790/fullcredits
  8. 8,0 8,1 https://web.archive.org/web/20180316151736/https://www.europeanfilmacademy.org/1996.112.0.html
  9. Česká televize: Kolja - Co možná nevíte
  10. worldwideboxoffice: Kolya
  11. «The 69th Academy Awards (1997) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. Thomas, Kevin (1997 թ․ հունվարի 24). «Father and Son Team Up in 'Kolya'». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  13. Maslin, Janet (1997 թ․ հունվարի 24). «What a Difference a Boy Makes». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  14. «Kolya». Chicago Sun Times. 1997 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  15. Guthmann, Edward (1997 թ․ սեպտեմբերի 12). «FILM REVIEW -- Charming `Kolya' Has Magic Touch». San Francisco Chronicle. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  16. Thomas, Kevin (1997 թ․ հունվարի 24). «A Heart-Tugger With a Czech Twist». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  17. Box office / business for Kolya (1996), IMDB, Undated.Retrieved 24 January 2016.
  18. «Nominations for the Czech Republic». Academy Awards Database. Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել