Կոլյա Միքաելյան (հուլիսի 25, 1967(1967-07-25), Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և անվտանգության մարմինների գործիչ, ՀՀ Վայոց ձորի մարզի մարզպետ (2023թ դեկտեմբերի 7-ից)[1]։

Կոլյա Միքաելյան
Ծնվել էհուլիսի 25, 1967 (56 տարեկան)
ԾննդավայրՀԽՍՀ, Սյունիք, Մեղրի
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՌԴ Կ. Վորոշիլովի անվան ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարան
Մասնագիտությունռազմաքաղաքական համազորային, սպա բարձրագույն ռազմաքաղաքական կրթությամբ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Վայոց ձորի մարզպետ

Կրթություն

խմբագրել

1984-1988 թվականներին սովորել է ՌԴ Կ. Վորոշիլովի անվան ՊԱԿ բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանում, մասնագիտացել որպես` ռազմաքաղաքական համազորային, որակավորվել որպես` սպա բարձրագույն ռազմաքաղաքական կրթությամբ։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1988-1991 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ՊԱԿ Անդրկովկասյան 40-րդ ՍՋ սահմանապահ ուղեկազմի պետի տեղակալ ռազմաքաղաքական գծով։ 1992 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է ՀՀ ՊՆ ՍԶ վարչության 1-ին ՍՋ Մեղրիի պարետատան պարետ։ 1993-2023թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 7-ը զբաղեցրել է ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետ։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է[2], կինը՝ Շուշանիկ Ասլանյանը Վայք քաղաքի ավագանու անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «ԱԱԾ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՑ՝ ՄԱՐԶՊԵՏ․ ՈՎ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏԸ».
  3. «Տուն է՝ թող մի հատ էլ ավագանու անդամ լինի». 4rd.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.