Կոլյա Ավետյան

հայ ֆիզիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կոլյա Թորգոմի Ավետյան (մարտի 18, 1931(1931-03-18), Սարահարթ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1984)։

Կոլյա Ավետյան
Ծնվել էմարտի 18, 1931(1931-03-18) (93 տարեկան)
Սարահարթ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1931 մարտի 18-ին, Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում։ 1949 թվականին ավարտել է Սպիտակի թիվ 2 դպրոցը և ընդունվել ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ 1955 թվական, ավարտելով ԵՊՀ-ն, աշխատանքի է անցել ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում։ 1957 թվականին տեղափոխել է նյпւթի կառուցվածքի ամբիոն և զբաղեցրել սկզբում ասիստենտի, այնուհետև ավագ դասախոսի պաշտոն։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա, 1984 թվականին պաշտանել է թեկնածուական ատենախոսություն։ 1985 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1963 թվականիցից դասավանդում է ԵՊՀ֊ում։

Հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, համահեղինակ «Ատոմային ֆիզիկայի պրակտիկում» (Ե., 1965), «Ատոմային ֆիզիկա (լաբորատոր աշխատանքներ)» (Ե., 2006) ուսումնական ձեռնարկների։ 1980-1982 թվականներին Պետրոս Բեզիրգանյանի և նրա ջանքերով հաջողվել է նախագծել, պատրաստել և փորձարկել մի համակարգ, որը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ձևավորել և մոնիտորի էկրանին ցուցադրել բյուրեղային կառուցվածքի արատները։ ԵՊՀ-ն Լենինգրադի «Բուրեվեստնիկ» գիտաարտադրական ձեռնարկության հետ համատեղ պատրաստել և Խորհրդային Միության մի շարք գիտական կենտրոնների է տրամադրել մոտ մեկ տասնյակ այդպիսի համակարգեր։ Այդ աշխատանքների համար 1984 թվականին գործընկերների հետ միասին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 120։