Կոթող (5-6-րդ դարեր, Հառիճավանք)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոթող (այլ կիրառումներ)

Կոթող (անգլ.՝ Stela), Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուի Հայաստանը IV-IX դդ. ցուցասրահում ներկայացվող ցուցանմուշ[1], ինվենտար համար՝ 1576 ա, բ։

Picto infobox artifact.svg
Կոթող
նյութքար
ստեղծվել է5-6-րդ դարեր
կայք

ՆկարագրությունԽմբագրել

Կոթողն ունի չորս նիստ, որոնց վրա պատկերված են «Երեք մանկունքը հնոցում», պատվանդանին` «Դանիելը` առյուծների գբի մեջ» քրիստոնեական արվեստից հայտնի սյուժեները։ Պատվանդանի հիմնական` արևմտահայաց նիստի կենտրոնում Դանիելի պատկերն է «Օրանտից դիրքով»` ուղիղ կանգնած, վեր բարձրացրած թևերով։ Դանիելի թեման օգտագործվել է միջնադարի հայկական շատ հուշարձաններում (Աղց, Հառիճ, Փարոս, Ավան, Ագարակ, Օձուն, Աղթամար)։ Դանիելի հագուստները լիզում են երախները բաց երկու առյուծները, որոնց մարմինները պատկերված են հարակից նիստերի ամբողջ մակերեսին։ Դանիելի պատկերի հակադիր նիստի վրա խաչի քանդակն է։ Դանիելը հագին ունի երկար զգեստ` զարդանախշված քղանցքներով ու թևերով, լայն գոտի, թիկնոց, գլխարկ։
Կոթողի հիմնական` արևմտահայաց նիստին պատկերված է Հիսուսը` լուսապսակով, ձախ ձեռքին Ավետարանն է, իսկ աջով օրհնում է։ Հիսուսի ոտքերի տակ քանդակ կա։
Հյուսիսահայաց նիստին իրար վրա կանգնած են երկու մարդկային ֆիգուրաներ, որոնցից ներքևինն ավելի փոքր է, վերևինը` ըստ Գարեգին արք Հովսեփյանի, երեք մանուկներից մեկն է` կիսագնդաձև գլխարկով, աջ ձեռքը կրծքին, երկու մատներն օրհնանքի ժեստով, նույն զգեստավորմամբ, ինչ Դանիելը։
Հարավահայաց նիստին պատկերված է գահին նստած Աստվածամայրը` Հիսուսը գրկին։ Հիսուսը մորուքով է, դիմահայաց, լուսապսակով, ձախ ձեռքում` Սուրբ Գիրքը, աջը` վեր պարզած։ Նրանցից վեր հորիզոնական ակոսազարդեր են, որոնցով հարդարված է նաև կոթողի արևելահայաց նիստի ողջ մակերեսը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։