Բացել գլխավոր ցանկը

Կոբի Բել (անգլ.՝ Coby Bell, մայիսի 11, 1975(1975-05-11), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է «Երրորդ հերթափոխ» (1999—2005), «Խաղ» (2006—2015) և «Սև նշան» (2010—2013) սերիալներում մարմնավորած դերերով։

Կոբի Բել
Coby Bell at New York Comic Con 2017.jpg
Ծնվել էմայիսի 11, 1975(1975-05-11) (44 տարեկան)
ԾննդավայրՕրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍան Խոսեի պետական համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան

Կյանք և կարիերաԽմբագրել

Բելը ծնվել է Օրինջի շրջանում (Կալիֆորնիայի նահանգ), սպիտակ կնոջ և սևամորթ դերասան Միշել Բելի խառը ընտանիքում[1]։ Նա ավարտել է Կալիֆորնիա նահանգի համալսարանը Սան Խոսեյում [2] և շուտով սկսել դերասանական կարիերան հեռուստատեսությունում՝ հայտնվելով «Շտապ օգնություն» և «Բաֆի, վամպիրների կործանիչ» սերիալներում։ 1998-1999-ական թվականներին նա նկարահանվել է «Լոս Անջելեսի բժիշկը» սերիալում։

1999 թվականին Բելը «Երրորդ հերթափոխ» սերիալում ստացել է սպա Տաիրոնա Դևիսի դերը։ Ֆիլմում նկարահանվել է 6 եթերաշրջաների ընթացքում մինչև 2005 թվականը։ Նա միակ դերասանն էր, ով նկարահանվել է սերիալի 132 էպիզոդներում[2]։ Սերիալի ավարտից հետո նա Նյու Յորքից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակել է կարիերան, խաղալով երկրորդական դեր՝ UPN-ի «Կեսը և կեսը» սիթքոմում։ Բելը նկարահանվել է «Սև նշան» սերիալում մինչև 2013 թվականը։ 2013 թվականին կանոնավոր կերպով վերադարձել է շոու, մինչև 2015 թվականը: Շուտով շոուի ավարտից հետո նա մշտական դեր է ստացել «Փաստաբան» սերիալում, «Երրորդ հերթափոխ» սերիալի գործընկերոջ՝ Կիմ Ռեիվերի, և Ջոյ Բրաիանտի հետ[3]։

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
1997 Ծնողներ The Parent 'Hood Դևիգան Էպիզոդ: «Father Wendell»
1997 Բաֆի, կործանարար վամպիրը Buffy the Vampire Slayer Երիտասարդ մարդ Էպիզոդ: «Reptile Boy»
1997 Շտապ օգնություն ER Բրետ Նիկոլսոն Էպիզոդ: «Good Touch, Bad Touch»
1998 Խելոք տղա Smart Guy Էնտոնի Ուիլյամս Էպիզոդ: «Most Hated Man on Campus»
1998-1999 Լոս Անջելեսի բժիշկը L.A. Doctors Պատրիկ Օուեն Գլխավոր դեր, 13 էպիզոդ
1999 ATF Լրտես Դինկո Բեիտս Հեռուստատեսային ֆիլմ
1999-2005 Երրորդ հերթափոխ Third Watch Տաիրոն Դևիս Գլխավոր դեր, 132 էպիզոդ
2005 Կես ու կես Half & Half Գլեն 3 էպիզոդ
2006 Ընկերուհիններ Girlfriends Ջեիսոն Փիթս Էպիզոդ: «The Game»
2006 Drifting Elegant Ռեննի
2006-2009, 2011—2015 Խաղ The Game Ջեիսոն Փիթս Գլխավոր դեր(սեզոն 1-3, 6-8), պատահաան (սեզոն 4-5), 120 էպիզոդ
2007 C.S.I.: Հանցանքի տեղը CSI: Miami Տոնի Դեկկեր Էպիզոդ: «Kill Switch»
2007 Ուրիշը դեմ է ուրիշին Showdown at Area 51 Ջուդ Հեռուստատեսային ֆիլմ
2008 Խաղալ արդար Ball Don’t Lie Դրեդ
2010-2013 Սև նշան Burn Notice Ջեսի Փորթեր Գլխավոր դեր, 67 էպիզոդ
2014 Գեղեցկուհինները Կլիվլենդում Hot in Cleveland Բազ Էպիզոդ: «Auction Heroes»
2015 Փաստաբան The Advocate Քրիս Օդաչու
2017-2018 Տաղանդավոր The Gifted Ջեիս Տյորներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Amber McKynzie (14 декабря 2011)։ «Actor Coby Bell Puts Family Before Fame»։ Black Enterprise։ Վերցված է 2015-03-09 
  2. 2,0 2,1 «Coby Bell Biography»։ TV Guide։ Վերցված է 2015-03-09 
  3. Nellie Andreeva (6 марта 2015)։ «Joy Bryant To Co-Star In ABC Pilot ‘The Advocate'; Coby Bell Also Cast»։ Deadline.com։ Վերցված է 2015-03-09 

Արտաքին հղումներԽմբագրել