Լևան Կոբիաշվիլի
Լևան Կոբիաշվիլի (վրաց.՝ მურთაზ ხურცილავა, հուլիսի 10, 1977[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան, ով խաղում է հենակետային կամ ձախ կիսապաշտպանի և ձախ պաշտպանի դիրքում։
Լևան Կոբիաշվիլի վրաց.՝ ლევან კობიაშვილი | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Լևան Զուրաբովիչ Կոբիաշվիլի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Վրաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 10, 1977 (46 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԱվազա, Դինամո, Ալանյա
խմբագրել1984 թվականին՝ 7 տարեկան հասակում, Լևանի հայրը, իր ընկերոջ՝ նախկին ֆուտբոլիստ Փիրուզ Ռեխվիաշվիլիի խորհրդով իր որդուն տարավ Թբիլիսիի «Ավազա» սպորտդպրոցը, որի տնօրենը այդ ժամանակ Միխեիլ Մեսխին էր։ «Ավազայում» խաղաց մինչև ինը տարեկանը։ Մանկական թիմի հետ բազմիցս հաղթեց տարբեր հանրապետական մրցաշարեր, իսկ 80-ականների վերջում հաղթեց Լենինգրադի մանկական համախորհրդային մրցաշարը։
1993 թվականի սկզբներին, Վրաստանի առաջնության երրորդ լիգայում «Ավազայի» հաջող մեկնարկից հետո, շատ առաջատար ակումբների մարզիչներ սկսեցին ուշադրություն դարձնել Լևանի վրա։ Ռևազ Ձոձուաշվիլին, որն այդ ժամանակ Թբիլիսիի «Դինամոյի» մարզիչն էր, նրան հրավիրեց «Դինամոյի» երկրորդ թիմ։ Այդտեղ խաղաց ընդամենը 1,5 ամիս։ Ձոձուաշվիլին հեռացավ «Դինամոյից», իսկ Կոբիաշվիլին որոշ ժամանակ անց վերադարձավ «Ավազա»։
1994 թվականին Ձոձուաշվիլին նրան ընդունեց Ռուսթավիի Մետալուրգում»։ Առաջին պաշտոնական խաղը տեղի ունեցավ 1994 թվականի հոկտեմբերի 30-ին, Թբիլիսիի «Դինամոյի» դեմ (3-5, հօգուտ «Դինամոյին»)։
1995 թվականի ամռանը Դավիթ Ղիփիանին նրան հրավիրեց «Դինամո»՝ խաղը նայելու, որից հետո Լևանը մնաց «Դինամոյում»։ 1995-96 մրցաշրջանի արդյունքում նա հայտնվեց Վրաստանի լավագույն 15 ֆուտբոլիստների ցուցակում։
1997 թվականին վարձակալվեց «Ալանիայում», որտեղ անցկացրեց մեկ մրցաշրջան։ Մրցաշրջանի արդյունքներում, «Սպորտ-Էքսպրես» թերթի վարկածով արժանացավ Ռուսաստանի առաջնության լավագույն դեբյուտանտի, լավագույն օտարերկրացու և լավագույն երիտասարդ խաղացողի կոչումներին[4]։
Ֆրայբուրգ, Շալկե 04
խմբագրելՄրցաշրջանի ավարտից հետո վերադարձավ Վրաստան, որտեղ իմացավ, որ Ֆրայբուրգի մարզիչը հետաքրքրվում է նրանով։ Ակումբները շատ արագ պայմանավորվեցին տրանսֆերի մասին և 1998 թվականի հունվարի 10-ին 6 ամիս ժամկետով Լևանը տեղափոխվեց «Ֆրայբուրգ»։ Թիմի մարզիչը մի անգամից նրան նշանակեց իր համար անսովոր դիրքում՝ հենակետային կիսապաշտպանի։ Բայց Կոբիաշվիլին հաստատվեց իր նոր դիրքում և մինչև մրցաշրջանի ավարտը մնաց թիմում[5]։
Մի քանի մրցաշրջանների ընթացքում նրա հետ խաղացին վրացի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Իաշվիլին և Լևան Ծղիթիշվիլի։ 2003-2010 թվականների ընթացքում խաղաց «Շալկե 04»-ում։
Հերթա
խմբագրել2010 թվականին տեղափոխվեց «Հերթա»։ Բունդեսլիգայի առաջին տեղի համար Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ կայացած խաղի ընթացքում, չհամաձայնելով մրցավար Վոլֆգանգ Շտարկի որոշման հետ, հարվածեց նրա դեմքին[6]։ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն սկզբանապես որոշեց ֆուտբոլիստին երկու տարով որակազրկել, սակայն հետագայում, մի քանի շաբաթ անց, «Հերթայի» 34-ամյա պաշտպանի որակազրկումը կրճատվեց մինչև 2012 թվականի վերջը[6]։ Կոբիաշվիլին մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը չխաղաց պաշտոնական խաղերում։
2014 թվականի մայիսի 10-ին Կոբիաշվիլին անցկացրեց կարիերայի վերջին խաղը[7]։
Հավաքական
խմբագրելՎրաստանի հավաքականում դեբյուտը կայացել է 1996 թվականին՝ Նորվեգիայի դեմ։ 2008 թվականի սեպտեմբերի դրությամբ հավաքականում անցկացրած խաղերի քանակով համարվում է ռեկորդակիր։
Ձեռքբերումներ
խմբագրելԱնձնական
խմբագրել- Տարվա ֆուտբոլիստ Վրաստանում՝ 2000[8], 2005
Թիմային
խմբագրել- Գերմանիայի փոխ-չեմպիոն՝ 2004-05, 2006-07
- Բունդեսլիգայի գավաթի հաղթող՝ 2005
- Գերմանիայի գավաթի ֆինալիստ՝ 2004-05
- Բունդեսլիգայի գավաթի ֆինալիստ՝ 2007
Անձնական կյանք
խմբագրելՄեծացել է սպորտային ընտանիքում՝ հայրը՝ Ռեզոն[4] և մեծ եղբայրը՝ Թամազը, լրջորեն զբաղվել են հեծանվասպորտով, մասնակցել են տարբեր հանրապետական մրցույթների։
Մյուս եղբայրը Արչիլն է։ Կինը Թամունն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 Լավագույնները մրցաշարում(ռուս.)
- ↑ sport-express.ru. 1998-05-21
- ↑ 6,0 6,1 Կոբիաշվիլիի որակազրկումը կրճատվել է յոթ ու կես ամսով(ռուս.)
- ↑ Abschied von Kobiashvili – "Ich bereue keinen Tag bei Hertha"
- ↑ Կոբիաշվիլին դարձել է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստ(ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրոֆիլը «Футбол на Куличках» կայքում(ռուս.)
- Պրոֆիլը weltfussball.de կայքում Արխիվացված 2008-04-09 Wayback Machine (գերմ.)
- Պրոֆիլը UEFA.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը fussballdaten.de կայքում (գերմ.)