Կնճիթավորներ
Կնճիթավորներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Proboscidea
| ||||||||
|
Կնճիթավորներ (լատ.՝ Proboscidea), կաթնասունների կարգ։ Հնագույն ներկայացուցիչները համեմատաբար փոքր են եղել, իսկ այժմ ցամաքային ամենախոշոր կենդանիներն են։
Կմախքի կառուցվածքԽմբագրել
Վերջավորությունները երկար են, սյունանման և ունեն 5 մատներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ քիչ շարժունակ։ Խիստ գերաճած վերին շրթունքը քթի հետ միանալով առաջացրել է շարժական կնճիթ, որը հնագույն տեսակների մոտ կարճ է եղել, առանձին տեսակներինը հավանաբար բացակայել է։ Ժանիքներ չունեն։ Կտրիչներից երկուսը ձևափոխվել, երկարել են և անընդհատ աճում են (ոչ ճիշտ կերպով ժանիքներ են կոչվում)։
Աշխարհագրական տարածումԽմբագրել
Կնճիթավորները հայտնի են Աֆրիկայից, հետագայում տարաբնակեցվել են Եվրասիայում, Ամերիկայում։ Ներկայումս տարածված են միայն Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Մեծ մասն ապրել է արևադարձային խոնավ անտառներում, որոշ տեսակներ կիսաջրյա կյանք են վարել։ Միայն փղերը հարմարված են տարբեր միջավայրերում (անտառ, անտառատափաստան, տափաստան, տունդրա) ապրելու։
ՏեսակներԽմբագրել
Հայտնի է 3 ենթակարգ, որից 2-ը իսպառ անհետացել են։ Կնճիթավորների մնացորդներ հայտնաբերված են նաև Հայաստանում՝ Գյումրիի շրջակայքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 496)։ |