Բացել գլխավոր ցանկը

Կնինյան ամրոց (խորվ.՝ Kninska tvrđava), ամրոց է որը տեղակայված է Խովաթիայում։ Սա Եվրոպայի երկրորդ ամենամեծ ամրոցն է և ամենամեծ պաշտպանողական ամրոցն է[1]։ Այն նաև Շիբենիկ Կնին ժուպանության պատմական քաղաքներից է։ Ամրոցի կառուցումը սկսվել է IX-րդ դարում (հնարավոր է VI-րդ դարում), իսկ ներկայիս տեսքը պահպանվել է XVII և XVIII դարերից[2][3]։ Ամրոցի նշանակությունը հատկապես կարևորվեց Խորվաթիայի թագավոր Դմիտար Զվոնիմիրի օրոք, որն 1076 թվականից այն դարձրեց Խորվաթական թագավորության կենտրոնը։

Coa Illustration Elements Building Castle.svg
Կնինյան ամրոց
խորվ.՝ Kninska tvrđava
Knin Croatia 01.jpg
Տեսակդղյակ
ԵրկիրԽորվաթիա
Շինանյութկրաքար
Կոորդինատներ: 44°2′2.5332000999923″ հս․ լ. 16°11′36.578400100004″ ավ. ե. / 44.034037000027772990° հս․. լ. 16.19349400002777983° ավ. ե. / 44.034037000027772990; 16.19349400002777983
Knin Fortress Վիքիպահեստում

Տեղակայություն և նկարագրությունԽմբագրել

 
Սպաս լեռ

Ամրոցը տեղակայված է գլխավոր ճանապարհային հանգույցի վրա, որը Դալմաթիայից գնում է դեպի մայրցամաքային Խորվաթիա և Բոսնիա։ Կինյան մարոցը գտնվում է Սպաս լեռան գագաթին, Կնին քաղաքից 100 մ բարձրության վրա։ Հնագիտական ​​պեղումները ցույց են տալիս, որ այդ տարածքը բնակեցված էր VI-րդ դարից: Ամրոցի երկարությունը 470 մետր է, իսկ լայնությունը 110 մետր։ Ամրոցի նախնական տեսքը, պատմական և հնագիտական տեղեկությունների անբավարարության պատճառով, ամբողջովին հայտնի չէ։ Ըստ ենթադրվող տվյալների համաձայն, որոնք հիմնվում են այդ ժամանակաշրջանի նմանատիպ այլ ամրությունների վերլուծության վրա, այն շրջապատված է եղել բարձր պարիսպներով։

Ամրոցը կազմված է երեք՝ հյուսիսային, հարավային և միջին մասերից։ Համաձայն վերջին հետազոտությունների, հյուսիսային մասը կառուցվել է VIII-րդ դարի կեսերից մինչև XII-րդ դարի վերջը:

Ամրոցի գլխավոր մուտքը ներկայացնում է իրենից քարե դարպասներ բարոկկո ոճի։ Ամրոցի դարպասների դռան վրա կարելի է տեսնել Վենետիկի հանրապետության խորհրդանիշը։

Ամրոցի հյուսիսային մասում, ձախ կողմում, երբևիցե եղել է զինագործի տունը, իսկ այսօր այն հին քաղաքային դահլիճ է: Նրանից ձախ գտնվում էին զորանոցներ, որոնցում այժմ գտնվում են Կնինյան թանգարանի ցուցասրահները։ Այնտեղ է նաև գտնվում Լույո Մարուն (1857—1939) վանականի հուշարձանը, որն առաջնինը սկսեց իրականացնել ամրոցում պեղումներ, և կատարեց բազում բացահայտումներ խորվաթական մշակույթի։

Սուրբ Վարվառայի եկեղեցում պահպանվում է զանգ, որը Հովհաննես Պողոս II-րդի նվերն է, երբ նա 1994 թվականին այցելեց Կնին։ Ամրոցը իր այժմյան տեսքը ստացել է շնորհիվ Ալբերգեթթի, որը վենետիկացի ռազմական ինժեներ էր, և փորագրությունը, որը կատարվել է ամրոցի վրա, վկայում է այն մասին, որ 1711 թվականին ավարտվել է ամրոցի կառուցումը[4]։ Ամրոցը պահպանվում է, որպես Խորվաթիայի մշակութային ժառանգության գրանցամատյանում մուտքագրված պատմական հուշարձան:

ՊատմությունԽմբագրել

 
Ամրոցի մի մասը
 
2015 թվականին բացված և «Փոթորիկ» գործողությանը նվիրված թանգարանը

Խորվաթները կառուցեցին ամրոցը հին հռոմեական բնակավայրի մոտակայքում (լատ.՝ Tignino castro) այն բանից հետո, երբ նրանք տեղափոխվեցին այս շրջաններ։ Ամրոցի տիրակալները հաճախակի արդիականացնում էին ամրոցի ենթակառուցվածքները, որպեսզի այն համապատասխաներ այդ ժամանակվա անվտանգության պահանջներին։ Այն խորվաթական թագավորների նստավայրերից մեկն է հանդիսացել և հնարավոր է հետագայում դարձել է ամենագլխավոր նստավայրը, քանի որ Կնին քաղաքից առավել անվտանգ էր կառավարել Դալմաթիայի և Լիբուրնայի հողերը, ինչպես նաև քրիստոնյա դարձնել Գացկայի, Լիկայի և Կրաբայի հեթանոս խորվաթներին։ Որպես ապացույց կարող են ծառայել եկեղեցիները, որոնք կառուցվել են Կնին քաղաքի շուրջը Տրպիմիր I-ի կողմից[5]։

Ամրոցի ապարանքը ուներ մի քանի հանդիսավոր դահլիճներ, որոնցում արձակվում էին խորվաթական թագավորների՝ հրամանները ու որոշումները։ Սպաս լեռան հարավային բարձրության բարձրավանդակի վրա կառուցվել է երկրորդ ամրոցը՝ Լաբը (լատ.՝ Сastro Lab, Labwar), որը տեղի կուսակալների նստավայրն էր։

Կնինի եպիսկոպոսությունը հիմնադրվել է 1040 թվականին Ստեփան I-ի կողմից և այն իր մեջ էր ներառում մինչև Դրավա գետը ընկած տարածքները։ Կնինի եպիսկոպոսը նաև ուներ «Խորվաթական եպիսկոպոս» անվանումը[6]։

XIV-րդ դարում ամրոցը բաժանված էր մեծ և փոքր քաղաքների։ Փոքր քաղաքը հիմնականում օգտագործվում էր պաշտպանողական նպատակներով, իսկ մեծ քաղաքում տեղակայված էին տներ, որոնցում ապրում էին եպիսկոպոսները և ազնվականները։

Առավել հնարավոր է, որ XV-րդ դարում, երբ մեծացել էր օսմանյան զորքերի ներխուժման վտանգը Եվրոպա, կառուցվել է պաշտպանական պատերի լրացուցիչ շարքը, որի վրա այսօր գտնվում է ամրոցի հիմնական մուտքը: 1522 թվականի մայիսին օսմանյան զորքերը սկսեցին պաշարել Կնինը և մայիսի 29-ին ավարտվեց պաշարումը օսմանցիների հաղթանակով։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hrvatska enciklopedija, Dalibor Brozović, Leksikografski zavod «Miroslav Krleža», 1999, 953-6036-29-0
  2. Grad Knin — O Kninu — Kninska tvrđava
  3. Kninska tvrđava
  4. Starohrvatska prosvjeta, Izdavački zavod Jugoslavenske akademije, 1960
  5. Mužić Ivan (2006)։ Hrvatska povijest 9. stoljeća։ էջ 110 
  6. Footprint Croatia, Footprint Travel Guides, 2004, 1-903471-79-6