Կյուրին, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Կյուրին քաղաքն է։

Գավառակ
Կյուրին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՍեբաստիայի գավառ
Այլ անվանումներԳյուրուն, Գուռուն, Գուրուն, Կյուրուն, Քերուն
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն55307[1] մարդ (1910)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1]
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գավառակը տարածքը համապատասխանում է Փոքր Հայքի Երրորդ Հայք պրովինցիայի Գառնակ (Կառնակ) գավառին։ Եղել է Սսի կաթողիկոսության թեմերից մեկը։

Ըստ թուրք վալիի ներկայացված տվյալների 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնագաղթեցվել է 7706 հայ։

Բնակչություն խմբագրել

1880-ական թվականներին ուներ 9000 հայ բնակիչ։ 1910 թվականին ուներ 55307 բնակիչ, որից 26820-ը՝ հայ։ 1915 թվականի նախօրեին գավառակն ուներ 15800 հայ բնակիչ, որից 14000-ը՝ քաղաքում, իսկ 1800-ը՝ գյուղերում։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն, արհեստներն ու առևտուրն էր։

Վարչական բաժանում խմբագրել

1910 թվականին գավառակն ուներ 3 գյուղախումբ՝ 54 գյուղով[1]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 177

Աղբյուրներ խմբագրել