«Կյանքի կայծ» (գերմ.՝ Der Funke Leben), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, որը լույս է տեսել 1952 թվականին։ Նվիրված է գրողի քրոջը՝ Էլֆրիդա Շոլցին։

Կյանքի կայծ
գերմ.՝ Der Funke Leben
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ԹեմաՀոլոքոստ և Համակենտրոնացման ճամբար
Բնօրինակ լեզուանգլերեն և գերմաներեն
Երկիր Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1952
OCLC38572809

Նվիրում խմբագրել

Գրողն ուներ երկու քույր, Էռնան և Էլֆրիդան։ Փոքրը, Էլֆրիդա Ռեմարկը (ծնված 1903 թվականի մարտի 25-ին), ամուսնանալով՝ կրել է ամուսնու ազգանունը՝ Շոլց։ Պատերազմն սկսվելուց հետո նա մնացել է Գերմանիայում, 1943 թվականին ձերբակալվել է հակառազմական ու հակահիտլերյան ելույթների պատճառով։ Դատարանում նա մեղավոր է ճանաչվել և դեկտեմբերի 16-ին մահապատժի է ենթարկվել գլխատման միջոցով։ Էռնա Ռեմարկին հաշիվ է ներկայացվել Էլֆրիդային բանտում պահելու, դատական պրոցեսի ու հենց գլխատման համար, գումարը կազմել է 450 մարկ, 80 պֆենիգ, որը նրանից պահանջվել է փոխանցել գոյություն ունեցող բանկային հաշվին մեկ շաբաթվա ընթացքում։ Ըստ գոյություն ունեցող վկայությունների, դատավորն ասել է նրան. «Ձեր եղբայրը, դժբախտաբար, թաքնվել է մեզնից, սակայն դուք չեք խուսափի»։ Պատերազմից հետո Ռեմարկն իմացել է Էլֆրիդայի մահվան մասին, իսկ 1952 թվականին հրատարակելով «Կյանքի կայծ» վեպը, գրողն այն նվիրել է քրոջը։

Սյուժե խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում պատերազմի ավարտին, Գերմանիայում, Մելերն քաղաքի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբարում։ Բանտարկյալների մեծ մասը կորցնում է երբևէ նորից ազատության մեջ հայտնվելու հույսը։ Սակայն կան նաև այնպիսիք, որ հավատում են փրկությանը։ Եվ դա նրանց հնարավորություն է տալիս ապրել և երազել ապագայի մասին։ Չէ՞ որ քանի դեռ նրանց մեջ առկայծում է կյանքի կայծը, նրանք շարունակում են իրենց մարդ զգալ։

Իրականում նման ճամբար գոյություն չի ունեցել, սակայն դրա նկարագրության համար Ռեմարկն օգտագործել է Բուխենվալդի մասին եղած տվյալները[1]։ Մելերն քաղաքի հիմքում էլ իր հայրենի քաղաքն էր՝ Օսնաբրյուկը[2]։ Ինքը՝ Ռեմարկը, երբեք չի եղել համակենտրոնացման ճամբարում, սակայն նկարագրությունների համար օգտագործել է պաշտոնական զեկույզներն ու ականատեսների վկայությունները[3]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Այս վեպում Ռեմարկն առաջին անգամ անդրադարձել է մի թեմայի, որի մշակման ժամանակ ինքը չէր կարող հիմնվել իր սեփական փորձի վրա։ Գրքի կոնցեպտը պատրաստ էր 1944 թվականին, իսկ դրա վրա նա սկսել է աշխատել 1946 թվականի հուլիսին, «Հետպատերազմյան Գերմանիայում գործնական դաստիարակչական աշխատանքի մասին» էսսեն ավարտելուց հետո, երբ իմացել է քրոջ դատապարտման մասին։ Հնգամյա աշխատանքի ընթացքում Ռեմարկը հասկացել է, որ խախտում է այդ ժամանակվա ԳԴՀ-ում այդ թեմաների վրա գործող տաբուն (որի մասին նա ավելի ուշ խոսել է նաև անավարտ «Ստվերները դրախտում» վեպում)։ Ձեռագրին ծանոթանալուց հետո շվեյցարական «Շերց» հրատարակչատունը խզել է պայմանագիրը գրողի հետ։ Նոր հրատարակիչը՝ Յի. Կ. Վիչը, չնայած սկզբնական լավատեսությանը, ստիպված էր արձանագրել, որ գիրքը դժվարությամբ է վաճառվել և ԳԴՀ-ում բացառապես բացասական գնահատական է ստացել գրական քննադատության կողմից, սակայն նացիզմի նախկին զոհերի արձագանքը դրական է եղել։ Սրա հետ կապված՝ հեղինակը մի քանի նախաբան է գրել, որոնք բացատրում էին վեպի կոնցեպտն ու թեմայի մշակումը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Buchenwald Memorial(չաշխատող հղում)
  2. «Understanding Erich Maria Remarque. Columbia: University of South Carolina Press, 1991». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |archive-dåate= ignored (օգնություն)
  3. «Books: Behind Barbed Wire — TIME». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Комментарии к «Искре жизни» и предисловию Ремарка 1952—1953 гг. Արխիվացված 2017-05-10 Wayback Machine на сайте em-remarque.ru