«Կյանքին ընդառաջ» ռուս.՝ «Навстречу жизни», 1952 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Իվան Վասիլենկոյի «Աստղիկ» (ռուս.՝ «Звёздочка») վեպի մոտիվներով։

Կյանքին ընդառաջ
ռուս.՝ Навстречу жизни
Երկիր ԽՍՀՄ
Թվական1952
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
ԴերակատարներՆադեժդա Ռումյանցևա
ՕպերատորՎենիամին Լևիտին
ԵրաժշտությունՎասիլի Սոլովյով-Սեդոյ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն81 րոպե

Ֆիլմում Նադեժդա Ռումյանցևան կատարել է իր առաջին դերը կինոյում[1]։

Սյուժե խմբագրել

Լենինգրադի արհեստագործական ուսումնարաններից մեկին հանձնարարվել հաստոցների խմբաքանակի արտադրման բարդ պատվեր։ Ոչ բոլոր աշխատողներն են հավասարապես լուրջ վերաբերվում առաջադրանքի կատարմանը։ Տեղի է ունենում ձախողում։ Թվում է, թե մեղավորները գտնվել են։ Բայց պատժելը միշտ ավելի հեշտ է, քան օգնել ուղղել սխալները։

Դերերում խմբագրել

  • Նադեժդա Ռումյանցևա
  • Գեորգի Սեմյոնով[2]
  • Սերգեյ Գուրզո[3]
  • Վասիլիյ Մերկուրև
  • Վլադիմիր Սոկոլով
  • Անատոլի Կուզնեցով
  • Վիկտոր Խոխրյակով

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նադեժդա Ռումյանցևան Մաշայի դերի համար մեկ ամիս սովորել է խառատային գործ[4]։ Դերասանուհին խաբել է նկարահանող խմբին՝ հայտարարելով, որ կարողանում է վարել մոտորանավակ[4]։ Այս ֆիլմում նկարահանումների պատճառով Ռումյանցևան ստիպված է եղել ԳԻՏԻՍ-ից տեղափոխվել ՎԳԻԿ, քանի որ նկարահանումների պատճառով զգալիորեն հետ էր մնացել կուրսից[5]։
  • Այս ֆիլմում պետք է նկարահանվեր 16-ամյա Իգոր Կլիմենկովը, որը հայտնի է որպես «Մոխրոտ» ֆիլմում մանկլավիկ տղայի դերակատարմամբ։ Ինչպես հիշել է ինքը՝ Կլիմենկովը, նա սիրահարված է եղել Ռումյանցևային, որը չի պատասխանել իրեն փոխադարձությամբ, և նրան հեռացրել են այն բանից հետո, երբ խանդի տեսարան է սարքել հենց ստուդիայում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Как они умерли
  2. IMDb Name
  3. Фёдор Раззаков. Чтобы люди помнили
  4. 4,0 4,1 «Надежда Румянцева. Одна из девчат». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  5. Изольда Извицкая. Родовое проклятие
  6. Федор Раззаков Надежда Румянцева // Нежность. — Litres, 2016-08-27. — 1060 с. — ISBN 9785425010032

Արտաքին հղումներ խմբագրել