Բազուկոսկր
Բազուկոսկր (լատին․՝ humerus), տիպիկ երկար խողովակաձև ոսկոր, ուսի կմախքային հիմք։ Պատկանում է վերին ազատ վերջույթների կմախքին։
Բազուկոսկր | |
---|---|
![]() | |
Տեսակ | Խողովակաձև ոսկր |
Ենթադաս | arm bone?, long bone?[1] և endochondral bone? |
Մասն է | set of bones of free part of upper limb? |
Կազմված է | medial epicondyle of the humerus?, lateral epicondyle of the humerus?, surgical neck of the humerus?, anatomical neck of humerus?, greater tubercle?, lesser tubercle?, head of humerus?, intertubercular sulcus of the humerus?, condyle of humerus? և body of humerus? |
Անատոմիական տեղայնացում | upper arm? |
Լատիներեն անվանում | Os humerus |
Զարկերակ | nutrient arteries of humerus? |
Միանում է | medial intermuscular septum of arm?, lateral intermuscular septum of arm?, Թիակ, ulna? և radius? |
MeSH | Humerus |
Foundational Model of Anatomy | 13303 |
Terminologia Anatomica 98 | A02.4.04.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) և New International Encyclopedia? |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԲազուկոսկրը բաժանվում է դիաֆիզի (բազուկոսկրի մարմինը, լատին․՝ corpus humeri) և պրաքսիմալ ու դիստալ էպիֆիզների[3]։ Վերին մասում բազուկոսկրի մարմինը կլորացված է, իսկ դիստալ էպիֆիզին ավելի մոտ է` եռանկյունաձև։ Մարմնի վրա տարբերակում են՝ հետևի մակերեսը (լատին․՝ facies posterior), որը սահմանազատվում է կողմնային և մեդիալ եզրերով (լատին․՝ margo lateralis et medialis), միդիալ առաջնային մակերես (լատին․՝ facies anterior medialis), կողմնային առաջնային մակերեսը (լատին․՝ facies anterior lateralis), որոնք առանձնացված են թույլ արտահայտված սանրիկներով[4]։
Պրոքսիմալ էպիֆիզը ներկայացված է բազուկոսկրի գլուխով (լատին․՝ caput humeri), որը դիաֆիզից անջատված է անատոմիական պարանոցով(լատին․՝ collum anatomicum): Գլուխը հոդավորվում է թիակի հոդափոսիկի հետ՝ կազմելով ուսահոդը։ Պարանոցի հետևում կան երկու թմբիկներ (ապոֆիզ)՝ մեծ և փոքր (լատին․՝ tuberculum majus et minus), որի միջև անցնում է միջթմբկային ակոսը - ուսի երկգլուխ մկանի երկար գլխի ջլերի ամրացման տեղը։ Թմբիկների տակ՝ դիաֆիզի հետ սահմանին մոտ, անցնում է վիրաբուժական պարանոցը (լատին․՝ collum chirurgicum), բազուկոսկրի ամենատարածված կոտրվածքների հատվածը[5]։
Ոսկրի մարմնի վրա տարբերվում է դելայաձև թմբիկը (լատին․՝ tuberositas deltoidea), որին ամրանում է դելտայաձև մկանը։ Թմբիկների հետևից՝ մեդալից դեպի կողմնային հատվածը, պարույրի տեսքով անցնում է ճառագայթային նյարդի[en] ակոսը (լատին․՝ sulcus nervi radialis)[6]:
Դիստալ էպիֆիզում տեղադրված է հոդագլխիկը (լատին․՝ condylus humeri), իսկ դրա կողմերում երկու հոդաելուններ մեդիալ և լետալ (լատին․՝ epicondylus medialis et lateralis): Հոդաելունների միջև կա նախաբազկի ոսկորների հոդավորման համար նախատեսմած մակերես, բաժանված բազուկոսկրի մարմնի (լատին․՝ trochlea humeri) և բազուկոսկրի գլխիկի (լատին․՝ capitulum humeri): Նրանց վերևում, առջևի կողմում, համապատասխանաբար, տեղակայված են պսակաձև (լատին․՝ fossa coronoidea) և ճառագայթային (լատին․՝ fossa radialis) հոդափոսերը, ինչպես նաև հետևից արմնկային լատին․՝ fossa olecrani) հոդափոսը, որոնք անհրաժեշտ են արմնկային և ճառագայթային ոսկրերի միացման համար, ձևավորելով արմնկային հոդը։ Մեդիալ հոդաելունի հետին մասով անցնում է արմնկային նյարդի ակոսը (լատին․՝ sulcus nervi ulnaris)[6].
Ոսկրացում
խմբագրելԾնվելու պահին միայն պրոքսիմալ էպիֆիզը բաղկացած է աճառ հյուսվածքից, որի պատճառով բազուկոսկրի գլուխը գործնականում չի հայտնաբերվում ռենտգենոգրաֆում։ Մեծանալու ընթացքում հետևողականորեն առաջանում են պրոքսիմալ էպիֆիզի ոսկրացման երեք կետեր.
- Ուսի գլխիկի մեդիալ մասում (0-1 տարեկան կամ ծննդյան օրվանից)
- Գլխիկի մեծ թմբիկում և լետալ մասում (2-3 տարեկան)
- Փոքր թմբիկում (3-4 տարեկան)
4-6 տարեկան հասակում այս կենտրոնները միաձուլվում են բազուկոսկրի մեկ գլխին։ Փոքր տարիքում տեղի է ունենում մետաէպիֆիզի աճառի փոխարինումը ոսկրային հյուսվածքով (սինոստոզ) պրոքսիմինալ էպիֆիզի և դիաֆիզի սահմանագծում, որի պատճառով ոսկորը շարունակում է աճել երկարությամբ։ Երեխայի կամ դեռահասի ռենտգենյան լուսանկարում մետաէպիֆիզի աճառի տեղում դիտվում է է բնորոշ լուսավոր տարածք, որը կարելի է շփոթել կոտրվածքի կամ ճաքի հետ[6]։
Մկաններ
խմբագրելԲազուկոսկրին ամրանում են վերին վերջույթի գոտու, ուսի և նախաբազուկի որոշ մկաններ[7]։
Գոտու մկանները | |
---|---|
Անվանում | Ամրացման վայրը |
Դելտայաձև մկան m. deltoideus |
Ծածկում է բազուկոսկրի պրոքսիմալ ծայրը։ Մկանափնջերը միանում են ոսկրի միջին դիաֆիզի դելտայաձև թմբիկին, սկիզբ առնելով թիակի առանձին կառուցվածքներից։ |
Վերկատարային մկան m. supraspinatus |
Մեծ թմբիկի վերին հատված |
Ստորկատարային մկան m. infraspinatus |
Մեծ թմբիկ |
Փոքր կլոր մկաններ m. teres minor |
Մեծ թմբիկ, վերկատարային մկանից ներքև |
Մեծ կլոր մկաններ m. teres major |
Մեջքի լայն մկանի հետ ամրանում է փոքր թմբիկի սանրիկին |
Ենթաթիակային մկան m. subscapularis |
Փոքր թմբիկ |
Կտցաձև-ուսային մկան m. coracobrachialis |
Մեդալային մակերես |
Ուսի մկաններ | |
---|---|
Անվանում | Ամրացման վայրը |
Ուսի երկգլուխ մկան m. biceps brachii |
Երկար գլխիկը, անցնելով ուսի հոդի խոռոչով, ընկնում է միջթմբիկային ակոսի վրա |
Ուսի մկան m. brachialis |
Սկիզբը բազկոսկրի առջևի մակերևույթ |
Ուսի եռագլուխ մկան m. triceps bracii |
Լետալ և մեդիալ գլուխները սկիզբ են առնում հետին մակերևույթից, իսկ երկար գլուխը չի կցվում բազուկոսկրին, այլ անցնում է փոքր և մեծ կլոր մկանների միջև |
Արմնկային մկան m. anconeus |
Լետալ ենթամկան |
Նախաբազկի մկաններ | |
---|---|
Անվանում | Ամրացման վայրը |
Կլոր վարհակիչ մկան m. pronator teres |
Մեդիալ ենթամկան |
Դաստակի ճառագայթային ծալիչ m. flexor carpi radialis |
Մեդիալ ենթամկան |
Ափի երկար մկան m. palmaris longus |
Մեդիալ ենթամկան |
Դաստակի արմնկային ծալիչ m. flexor carpi ulnaris |
Մեդիալ ենթամկան |
Մատների մակերեսային ծալիչ m. flexor digitorum superficialis |
Մեդիալ ենթամկան |
Մեծ մատոսկրի երկար ծալիչ m. flexor pollicis longus |
Մեդիալ ենթամկան |
Մակերևույթային շերտի ճառագայթային խումբ m. brachioradialis |
Բազուկոսկրի լետալ հատված |
Ձեռքի երկար ճառագայթային տարածիչ m. extensor carpi radialis |
Լետալ ենթամկան |
Ձեռքի կարճ ճառագայթային տարածիչ m. extensor carpi radialis brevis |
Լետալ ենթամկան |
Պատկերասրահ
խմբագրել-
Ձախ բազուկոսկր, տեսքը առջևից
-
Ձախ բազուկոսկր, տեսքը հետևից
-
Աջ բազուկոսկր, տեսքը առջևից
-
Աջ բազուկոսկր, տեսքը հետևից
-
Բազուկոսկրի վերին մասի ռենտգենյան լուսանկարը` արտահայտված վիրաբուժական պարանոցով
-
Նախաբազկի ոսկորների հետ միացումը, տեսքը առջևից
-
Նախաբազկի ոսկորների հետ միացումը, տեսքը հետևից
Տես նաև
խմբագրել- Մարդու կմախքը
- Հենաշարժիչ համակարգ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/51.html
- ↑ Привес, 2001, էջ 114
- ↑ Синельников, 1989, էջ 85
- ↑ Привес, 2001, էջ 114-115
- ↑ 6,0 6,1 6,2 Привес, 2001, էջ 115
- ↑ Привес, 2001, էջ 190-199
Գրականություն
խմբագրել- Привес, Михаил Григорьевич Анатомия человека. — 11-е изд., испр. и доп.. — Спб.: Издательство «Гиппократ», 2001. — С. 704 с: ил.. — ISBN 5-8232-0192-3
- Синельников, Рафаил Давыдович Атлас анатомии человека: Учеб. пособие в 4-х томах. Т.I.. — М.: Издательство «Медицина», 1989. — С. 344с: ил.. — ISBN 5-225-01497-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազուկոսկր» հոդվածին։ |