Կլոդ Կարլիե (ֆր. Claude Carliez; հունվարի 10, 1925(1925-01-10)[1][2][3], Նանսի[3] - մայիսի 18, 2015(2015-05-18)[3], Սեն-Մանդե[3]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, կասկադյոր։ Առավել հայտնի է, որպես հնարքների և սուսերամարտերի բեմադրիչ։

Կլոդ Կարլիե
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1925(1925-01-10)[1][2][3]
ԾննդավայրՆանսի[3]
Մահացել էմայիսի 18, 2015(2015-05-18)[3] (90 տարեկան)
Մահվան վայրՍեն-Մանդե[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունfencing master
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
ԵրեխաներMichel Carliez?
 Claude Carliez Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նանսիում, սուսերամարտիկի ընտանիքում։ 18 տարեկանում ընդունվել է Ժուանվիլ լե Պոնում գտնվող սուսերամարտերի դպրոցը, որն ավարտել է 21 տարեկան հասակում։ Շնորհիվ հարևանությամբ գործող կինոստուդիային դպրոցի, Կլոդ արդեն պատանի ժամանակ դառնում է զենքերի և զգեստների խորհրդատու։

1959 թվականին Կլոդը Անդրե Յունեբելյայի նկարահանած «Սապատավոր մարդ»֊ը ֆիլմում ստանում է վարձու մարդասպանի դեր։ Իր հաջորդ՝ «Կապիտան» ֆիլմում ռեժիսորը Կարլիեին վստահում է բոլոր հնարքների և մենամարտերի բեմադրությունը։ Այս պահից ի վեր Կարլիեն դառնում է ֆրանսիական մի շարք ֆիլմերի մարտերի հիմնական բեմադրող դերասան, որտեղ խաղում էին նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են օրինակ՝ Ժան Մարեն, Ալեն Դելոնը, Ժերար Բառեն և Ժան Պոլ Բելմոնդոն։

1969 թվականին Ժան Մարե Կարլիեի խորհրդով նա նկարահանվում է «Պարիա» ֆիլմում։

Վերջին տարիներին զբաղեցրել էր Ֆրանսիայի զենքերի Ակադեմիայի նախագահի պաշտոնը։

Կլոդ Կարլիեն համարվում է Արվեստի և գրականության շքանշանի դափնեկիր։

Նրա որդին դերասան և կասկադյոր Միշել Կարլիեն է։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան
Հնարքների բեմադրող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Կարլիե» հոդվածին։