Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան
«Կլարա Նովիկովայի գլխարկ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Шляпа Клары Новиковой»), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։
«Կլարա Նովիկովայի գլխարկ» հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելՀումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։
Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[1]։
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձանը բացվել է հումորի և էստրադայի «Մոսկվա - Յալթա - Տրանզիտ» փառատոնի օրերին՝ 2014 թվականի հուլիսին։ Քանդակը բացել է անձամբ Կլարա Նովիկովան[2]։
Արարողությանը մասնակցել են նաև փառատոնի նախագահ Միխայիլ Աշումովը, փառատոնի ժյուրիի նախագահ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, գրող Արկադի Արկանովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նիկոլայ Բանդուրինը և Սիմոն Օսիաշվիլին, ջութակահար Ստեպան Մեզենցևը, պաշտոնյաներ ու պատասխանատուներ, ինչպես նաև հուշարձանի հեղինակները՝ Իգոր և Էլեոնորա (Էլլա) Լիսենկոները[2]։
Նկարագրություն
խմբագրելՔանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից։ Այն ունի գլխարկով հայելու տեսք, ներքևում գրված է Նովիկովայի կերտած ամենահայտնի հերոսուհու անունը՝ Սոնյա մորաքույր[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Клара Новикова открыла в Ялте памятник... своей шляпке (ФОТО)».