Արկանովի բաճկոնակի հուշարձան

հուշարձան Յալթայում

Արկադի Արկանովի բաճկոնակի հուշարձան (ռուս.՝ Памятник жилетке Аркадия Арканова), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։

Արկանովի բաճկոնակի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։

Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[1]։

Գրող-երգիծաբան Արկադի Արկանովի բաճկոնակի հուշարձանը բացվել է երկրորդ փառատոնի օրերին՝ 2005 թվականի օգոստոսին։ Արարողությունը տեղի է ունեցել հազարավոր քաղաքացիների ներկայությամբ, մասնակցել են նաև փառատոնի մասնակիցները, որոնք նաև գրողի ընկերներն են՝ Ռոման Կարցևը, Յան Առլազորովը, Ալեքսանդր Շիրվինդտը, Կլարա Նովիկովան, Վլադիմիր Վիշնևսկին, Պոնոմարենկո եղբայրները, Արկադի Ինինը, Վլադիմիր Դանիլեցը, Միխայիլ Աշումովը, Գեորգի Դելիևը և նրա «դիմակները», ինչպես նաև վրացի երգչուհի Թամարա Գվերդծիթելին[2]։

Արկադի Արկանովը ներկա է եղել իր հագուստի պարագայի հուշարձանի բացմանը։ Երբ նա տեսել է քանդակը, զարմացել է, քանի որ մինչ այդ ասվել էր, որ պետք է տեղադրվի Արկանովի ֆրակի հուշարձանը[2]։

Նկարագրություն խմբագրել

Թիթեռնիկ փողկապով բաճկոնակը տեղադրված է 1:1,5 մասշտաբով գրքի վրա (Արկանովի ստեղծագործությունների հատորն է)։ Այդ հորինվածքն էլ ամրացված է դիորիտե պատվանդանին Քանդակը Ժվանեցկու պորտֆելից 4 մետր հեռավորության վրա է։ Քանդակագործ Իգոր Լիսենկոն քանդակը ստեղծել է երեք ամսում՝ ծախսելով 100 կիլոգրամ բրոնզ։ Նախագծի հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել քանդակի ամրացմանը սյանը, քանի որ նախորդ տարի Ժվանեցկու 67-կիլոգրամանոց բրոնզե պայուսակը բացումից մեկ շաբաթ անց գողացվել էր[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 Փետրվար 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «В ЯЛТЕ УВЕКОВЕЧИЛИ ЖИЛЕТКУ АРКАНОВА». Выпуск газеты Сегодня. 06.08.2005, №175 (2117). Վերցված է 2019 Մարտ 12-ին.