Կլարա Աբգար

իրանահայ նկարչուհի

Կլարա Աբգար (պարս.՝ کلارا آبکار, Կլարա Աբգարյան, 1922, Թեհրան, Իրան - մարտի 1, 1996(1996-03-01), Թեհրան, Իրան), իրանահայ նկարչուհի։

Կլարա Աբգար
Ծնվել է1922
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել էմարտի 1, 1996(1996-03-01)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Կլարա Աբգարը ծնվել է 1922 թվականին Թեհրանում` սպահանցի արվեստագետների ընտանիքում։ Մանուկ հասակից հետաքրքրություն է ցուցաբերել լուսանկարչության հանդեպ։ Սովորել է Արվեստի օրիորդաց դպրոցում, այնուհետև` Գեղանկարչության բարձրագույն ուսումնարանում։ Աշակերտել է Թահեր Ջավադզենին (մանրանկարչություն), Հադեյխանի Թաջվիդին (մանրանկարչություն), Ալի Դորուդին (ոսկերչություն), Մողիմին (մանրանկարչություն), Նասրոլլահ Յուսուֆին (ոսկերչություն և գորգի նախշագործություն), Աբդոլլահ Բաղերին (ոսկերչություն) և Հոսեյն Քաշիթարաշին։

Բարձրագույն ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Իրանի արվեստի ու մշակույթի նախարարության տարբեր բաժիններում[1]։

Կլարա Աբգարը ստեղծել է մանրանկարներ[2], թազհիբի (նկարների ներշրջանակային ձևավորում) նմուշներ, հագուստի, կտորի և զարդերի ուրվագծեր։ Նրա կտավների առանձնահատկություններից են սահուն գծերն ու երաժշտականությունը։ Աբգարի մանրանկարներում առանձնակի տեղ են գրավում հեծյալների, ծաղիկների, Խայամի, Աթթարի, Շեյխ Ահմադի դամբարանների, Քաշանի Ֆիրուզաբադ և Ալիաբադ աշտարակների պատկերներն ու տեսարանները, նատյուրմորտները։ Կլարա Աբգարի ստեղծագործություններից են` «Անուշիրվան և Բոզորգմեհրը», «Բահրամի որսը», «Յուսեֆն ու Զոլեյխան», «Պառավն ու սուլթան Սանջարը», «Փեյմանի թագը» (փորագրություն արծաթի վրա)։

Կլարա Աբգարի աշխատանքները գտնվում են Թեհրանի Կլարա Աբգար թանգարանում, Իրանի մարդաբանական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ Կլարա Աբգարի «Տասը դեմք» նկարը Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել Ժանետ Լազարյանը[1]։

 
Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան

1991 թվականին Կլարա Աբգարն իր ունեցվածքն ու բոլոր գործերը նվիրել է Իրանի մշակութային ժառանգության կառույցին։ 1993 թվականին Իրանի մշակութային ժառանգության կազմակերպությունը Թեհրանի Սաադաբադ համալիրի թանգարաններից մեկը կոչել է Կլարա Աբգարի անունով։

Կլարա Աբգարի բնակարանը, իր ցանկությամբ, մահից հետո վերածվել է նկարչական արվեստի դպրոցի։

Մահ խմբագրել

Կլարա Աբգարը մահացել է 1996 թվականին։ Թաղված է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը։

Գրականություն խմբագրել

  • فرخ‌زاد، پوران. کارنمای زنان کارای ایران (از دیروز تا امروز). تهران: نشر قطره، ۱۳۸۱. ص. ۱۸. ISBN 964-341-116-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տիգրանուհի Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. «اولین زن مینیاتوریست ایران چه کسی بود؟». ایسنا (պարսկերեն). 2015 թ․ մարտի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  3. «Աբգարյան Կլարա - Կլարա Աբգար | Տասը դեմք - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.