Կլայնգսկիրկյա (իսլ.՝ Klængskirkja), միջնադարյան եկեղեցի իսլանդական Սկաուլհոլտ քաղաքում։ Այն շինել է Կլայնգուր Թորստեինսսոնը` Սկաուլհոլտի եպիսկոպոսը դառնալուց շատ չանցած`1152 թվականին[1]։ Եկեղեցին կառուցվել է Նորվեգիայից երկու նավով բերված բարձրորակ փայտով, որի ընդհանուր արժեքը 1600 կովագին էր[2]։ Այն Իսլանդիա է հասել 1158 թվականին։ Շինարարությունն ընթացել է 1153-1159 թվականներին[2]։

Կլայնգսկիրկյա
Հիմնական տվյալներ
Տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա

Եկեղեցին ավերվել է 1309 թվականին, երբ հրդեհվել է կայծակի հարվածից[3]։

Իսլանդացի գրող Պետուր Գյունարսսոնն իր «Ճանապարհ դեպի Հռոմ» (իսլ.՝ Leiðin til Rómar) գրքում նշել է, որ եկեղեցու շինարարության համար փայտը բեռնաթափվել է Էյրարբակիում, ապա ավելի քան 20 կիլոմետր տեղափոխվել Օլֆուսի ու Ֆլուարեպուրի բնակիչների և դրանց լծկան կենդանիների ուժերով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել