Քուգիլդի (իսլ.՝ kúgildi կամ kvígildi - կովագին), փոխանակման միավոր միջնադարյան Իսլանդիայում, որը հավասար էր մեկ կթու կովի արժեքի[1]։

Քուգիլդի
Kúgildi
Միջին տարիքի կով
Միջին տարիքի կով
Երկիր Իսլանդիա

Ըստ միջնադարյան օրենքի` ստերջ կովն արժեր երկու երրորդ քուգիլդի, հինգ տարեկան եզը` մեկ և մեկ քառորդ քուգիլդի, վեց տարեկան եզը` մեկուկես քուգիլդի։

Օրենքով սահմանվում էին նաև տարբեր տարիքի և ողջանդամության ձիերի, խոյերի, մաքիների, այծերի և խոզերի փոխարժեքները քուգիլդիով[2]։

Քուգիլդիի արժեքը տատանվել է տարբեր ժամանակներում[3]։ Քուգիլդիով իրականացվել է նաև ձկների վաճառք։ 12-րդ դարում քուգիլդիի փոխարժեքը 120 օձաձուկ էր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bernadette McCoey, Farming Practices in Pre-Modern Iceland
  2. «Larry Allen, The Encyclopedia of Money, p. 62» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  3. Þorvaldur Thoroddsen, Lýsing Íslands III, pp.44-45; Júlíusson and Jónsson, Landbúnaðarsaga Íslands I, pp. 148-149, 176-177
  4. Steven Hartmana, A.E.J. Ogilvieb, Jón Haukur Ingimundarsonb, A.J. Dugmoree, George Hambrecht, T.H. McGovernh, Medieval Iceland, Greenland, and the New Human Condition: A case study in integrated environmental humanities