Կիևի հրեական Մազլ տով թատրոն-ստուդիա

Կիևի հրեական Մազլ տով թատրոն-ստուդիա, հրեական թատրոն, հիմնվել է խորհրդային Կիևում և գործել է Ուկրաինայում։ Թատրոնը մի շարք միջազգային փառատոների դափնեկիր է։ Թատրոնի անձնակազմում եղել է ավելի քան 60 մարդ և 1993 թվականին թատրոնի մի շարք գործիչներ արժանացել են Ուկրաինայի պատվավոր կոչումների։ Միջոցների բացակայության պատճառով թատրոնը փակվել է։

Կիևի հրեական Մազլ տով թատրոն-ստուդիա
գեղարվեստական ղեկավարԳ. Դ. Մելսկի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Գտնվելու վայրըԿիև
Հիմնադրման ամսաթիվ1988
Գլխավոր բալետմեյստերԱլլա Դավիդովնա Ռուբինա
Երգչախմբի ղեկավարԱրնոլդ Սվյատոգորով

Պատմություն խմբագրել

Թատրոնը հիմնադրվել է 1988 թվականին, Կիևում, Գեորգի Մելսկիի կողմից որպես բազմաժանր թատրոն (ներկայացումներն ինչպես հրեական ու ուկրաինական, այնպես էլ` այլ թեմաներով էին)։ Թատրոնի ստեղծման ու կայացման մեջ ներդրում է ունեցել նաև Մոսկվայի պետական հրեական թատրոնի դերասանուհի Մարիա Եֆիմովնա Կոտլյարովան։ Թատրոնի փորձերն անց են կացվել սկսած 1989 թվականից։ Առաջին ներկայացումը եղել է Մ. Բակրիի «Դժվար է հրեա լինել» ներկայացումն ըստ Շոլոմ-Ալեյհեմի պիեսի[1](ռուս.): Թատրոնը հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում, ինչպես օրինակ, Իսրայելում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Արգենտինայում[2](ռուս.): Մյունխենի 8-րդ միջազգային փառատոնին Յու. Խաշևատսկու «Ամեն ինչ լավ է...» թատերական ներկայացումն ստացել է Գրան-պրի։

Թատերախումբ խմբագրել

  • Գեղարվեստական ղեկավար-Գեորգի Դմիտրիի Մելսկին
  • Գլխավոր բալետմայստեր-Ալլա Դավիդովնա Ռուբինա (1990-1996)
  • Թատերախմբի վարիչ-Սվետլանա Ալեքսեևնա Բարանդիչ (1989-1992)-թատրոնի բարձրակարգ դերասանուհի
  • Երաժշտական ղեկավար-Արնոլդ Սվյատոգորով
  • Դերասաններ-Վլադիսլավ Պոպկո (1988-1997)
  • Միլենա Բուրդ (1988-1996)[3]
  • Ալեքսանդր Վյաչեսլավի Վիլկով (1991-1999).[4]
  • Վիկտորիա Սպեսիվցևա[5]

Փակում խմբագրել

Թատրոնն իր ամբողջ գոյության ընթացքում երբևէ օժանդակություն չի ստացել կառավարությունից։ Միայն ներկայացումների և համերգների հաշվին ստացված եկամուտով գոյատևել հնարավոր չէր։ Փակումից առաջ վերջին իրադարձությունն այն է եղել, որ ԱՄՆ-ում ներկայացումների ժամանակ տեղի հրեական համայնքը չի օժանդակել թատերախմբին գովազդի հարցում, իսկ Ուկրաինայի դեսպանատունը չի կարողացել ադեկվատ կերպով փոխհատուցել։ Այդ պատճառով Նյու Յորքում է մնացել ավելի քան 8 տոննա դեկորացիա և ռեկվիզիտ, որն Ուկրաինա հետ բերելու համար միջոցներ չեն գտնվել[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թատրոն. հրեական թատրոնի պատմություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Կիևի հրեական Մազլ տով թատրոն
  3. Միլենա Բուրդ. կենսագրություն
  4. Ալեքսանդր Վիլկով. կենսագրություն
  5. Մեր մշակույթներն անբաժան են
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել